Ճապոնիայում առնվազն 23 մարդ է մահացել, եւս գրեթե 13 հազարը ջերմահարվածներով հոսպիտալացվել անցյալ շաբաթվա ընացքում: Այս մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի գլխավոր հրշեջ վարչությունը, որը կատարում է արտակարգ իրավիճակների նախարարության եւ շտապ օգնության գործառույթները:
ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը կոչ է արել Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսին՝ հրաժարվել հանրապետության գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցելուց եւ անցնել ընդդիմության կողմը:
Առանց Մինսկի համաձայնագրերի կատարման Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորությունները կլինեն «ոչ այնպիսին, ինչպիսին մենք կցանկանայինք դրանք տեսնել»: Այդ մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Եվրամիությունը չի ձգտում փոխհամաձայնության հասնել Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի առանձին դրույթների վերանայման հարցում: Այդ մասին օգոստոսի 14-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը Facebook-ում առցանց-տեսահեռարձակման ընթացքում պատասխանել է ինտերնետ-օգտատերերի հարցերին:
Թեհրանը պատրաստ է դիմել միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունների կատարումը կրճատելու երրորդ քայլին, եթե համաձայնագիրն ստորագրած մյուս երկրների կողմից դրա կատարման հետ կապված իրադրությունը չփոխվի: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին մեղադրանքներ են առաջադրվել եւս երկու քրեական գործով: Այդ մասին հայտնել է 24.kg-ն: Փաստաբան Սերգեյ Սլեսարյովի տվյալներով՝ նոր մեղադրանքները վերաբերում են Բիշքեկի ջերմաէլեկտրակենտրոնի արդիականացման եւ այն շենքի սեփականացման հետ կապված քրեական գործերին, որտեղ գտնվում Էր պետության նախկին ղեկավարի գրասենյակը:
«Կրոսա» թայֆունը, որը Խաղաղ օվկիանոսի կողմից շարժվում է Ճապոնիայի ուղղությամբ, կարող է իր հետ ռեկորդային մակարդակի տեղումներ բերել: Օգոստոսի 14-ին այդ մասին հայտարարել է երկրի օդերեւութաբանության ազգային վարչությունը:
Առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի համապատասխանի 2016 թվականի հանրաքվեի արդյունքին, քանի որ այդ սցենարը մեծամասնության ընտրությունը չէ: Այս մասին իր հոդվածում գրել է Միացյալ Թագավորության ֆինանսների նախկին նախարար Ֆիլիպ Համոնդը, որից օգոստոսի 14-ին քաղվածքներ է հրապարակել The Times թերթը:
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական տեղեկատվական խայծն է տարածել՝ սեփական տարածքում մարտական դիրքերի տեղաշարժը ներկայացելով որպես բացառիկ ձեռքբերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը համաձայնագիր են ստորագրել երեք երկրների էներգահամակարգերի միավորման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) համատեղ մշակման մասին: Այդ մասին ասված է «Համակարգային օպերատորի» (ՌԴ էներգահամակարգի դիսպետչերի) հաղորդագրության մեջ:
Պարսից եւ Օմանի ծոցերում կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի մտադրության վերաբերյալ հայտարարությունները կարծեցյալ բնույթ են կրում եւ հազիվ թե իրագործվեն: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ բանակցային դինամիկ տեմպը շարունակական է, թվարկեց Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ այս տարվա ընթացքում ունեցած բոլոր հանդիպումները:
«Այն 19-20 հազար հայերը, որոնք ապրում են Ուրուգվայում, Հայաստանը կոչում են մայր հայրենիք: Նրանք ինտեգրված են Ուրուգվայի հասարակության մեջ՝ բազմաթիվ ուղղություններով. ունենք զբոսաշրջության նախարար, որը հայերի ժառանգ է, ունենք համալսարանի ռեկտոր, մարզիկներ, ձեռնարկատերեր, որոնք իրենց ներդրումն են բերել ազգային զարգացմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Ուրուգվայի արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոան:
Սահմանափակումները, որոնք Հնդկաստանի կառավարության կողմից մտցվել Էին Ջամուի եւ Քաշմիրի նախկին նահանգում, մասնակիորեն հանվել են: Այդ մասին հայտարարել է տեղի ոստիկանության ղեկավար Մունիր Խանը, որի ելույթը հեռարձակել է NDTV հեռուստաալիքը:
Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցով առաջիկայում ԱՄՆ-ից ևս մեկ պատվիրակություն կմեկնի Թուրքիա։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակներից մայոր Շոն Ռոբերթսոնը։
ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) ավիաընկերությունների համար սահմանել է ինքնաթիռներում Apple ընկերության 2015-2017 թվականների արտադրության MacBook Pro նոութբուքերի փոխադրման արգելք:
Իրանի իշխանությունները նախաձեռնել են կայուն իզոտոպների տրոհման հետազոտական կենտրոնի կառուցումը Ֆորդոյի շրջանի միջուկային օբյեկտում:
Մի խումբ կանայք իսպանացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ։
Խորվաթիայի ոստիկանության աշխատակիցները 81-ամյա թոշակառուի տանը հայտնաբերել են նռնականետ, այլ զինատեսակներ:
Հոնկոնգում շարունակվում են արտահանձնման մասին օրինագծի դեմ ցույցերը:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ 2010թ. ի վեր Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում իրականացվում է պատարագ տարին մեկ անգամ:
Թուրքական մամուլում լայնորեն շրջանառվում են Միջերկրական ծովում սպասվող ուժգին ցունամի մասին լուրեր։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թբիլիսիի եւ Բաթումի միջազգային օդանավակայաններում 2019 թվականի հուլիսին ուղեւորահոսքը 10 տոկոսով կրճատվել է Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելքի պատճառով:
Այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը եւ Լոնդոնն «աննախադեպ գործընկերության» ճանապարհին են Brexit-ից հետո։
Ամերիկյան նոր սերնդի «F-35» կործանիչների ծրագրում Թուրքիայի մասնակցությունը կասեցվելուց հետո թուրքական մամուլում շարունակում են քննարկել, թե Անկարան ինչ այլընտրանքային տարբերակներ կարող է ունենալ:
Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի հարավի Քերալայի նահանգի մի շարք շրջաններում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել հեղեղումների պատճառով, որոնք հանգեցրել են ավելի քան 90 մարդու մահվան:
Դանիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը Գրենլանդիայի Սիսիմիուտի շրջան է ուղարկել 38 հրշեջների եւ տեխնիկա բնական հրդեհների մարման համար:
վ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 19-ին այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կքննարկի Ուկրաինայի իրադրությունը եւ աշխատանքի շարունակումը՝ նորմանդական ձեւաչափով:
Հոնկոնգի միջազգային օդանավակայանն օգոստոսի 13-ին ուղեւորների գրանցումը բոլոր չվերթերի համար դադարեցրել է դրա տարածքում անցկացվող բողոքի հակակառավարական ակցիաների պատճառով: