Բաժիններ՝

Չինաստանը հորդորել է հրաժարվել երկակի ստանդարտներից ահաբեկչության դեմ պայքարի հարցերում

Չինաստանը Ֆրանսիայում տեղի ունեցած հարձակումից հետո երկրներին հորդորել է հրաժարվել երկակի ստանդարտներից ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: Այդ մասին հոկտեմբերի 30-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:

«Ես կցանկանայի ասել, որ, իսկապես, մենք նույնպես զգացել ենք, որ մի շարք երկրներ պաշտպանում են երկակի ստանդարտները ահաբեկչության դեմ պայքարի հարցերում եւ այն հարցերում, որոնք վերաբերում են չինական Սինցզյանին: Մենք կարծում ենք, որ դա չի համապատասխանում ահաբեկչության դեմ պայքարի հարցում միջազգային հանրակցության ընդհանուր շահերին»,-պատասխանել է դիվանագետը Փարիզի եւ մի շարք այլ երկրների այն հակազմանը մեկնաբանելու խնդրանքին, որը վերաբերում է Ֆրանսիայում իրադրության սրմանը: Նրա խոսքով՝ «հարկ է հրաժարվել երկակի ստանդարտներից ահաբեկչության դեմ պայքարի հարցերում եւ հարկավոր չէ միջամտել Չինաստանի ներքին գործերին՝ որպես պատրված օգտագործելով Սինցզյանի հետ կապված հարցերը»:

Հոկտեմբերի 29-ին դանակով զինված տղամարդը Նիսի կենտրոնում հարձակվել է Նոտր Դամ եկեղեցու ծխականների վրա: Միջադեպի հետեւանքով զոհվել է երեք մարդ: Հարձակվողը ձերբակալված է: «Նա «Ալլահ աքբար» էր գոռում նույնիսկ այն ժամանակ, երբ նրան բուժօգնություն էին ցուցաբերում ձերբակալելուց հետո»,-լրագրողներին պատմել է Նիսի քաղաքագլուխը: Բոլորը նշում են, որ տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն է, ընդգծել է քաղաքապետը: Քաղաք էր ժամանել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները կանոնավոր կերպով մեղադրում են Չինաստանին Սինցզյան-Ույղուրական ինքնավար օկրուգում ույղուր էթնիկ փոքրամասնության իրավունքները խախտելու մեջ, Պեկիին այդ մեղադրանքները կտրականապես հերքում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս