Բաժիններ՝

Վիետնամը մտադիր է դեկտեմբերին անցկացնել ԱՍԵԱՆ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցություն

Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցությունը, որը 2020 թվականին կազմակերպում է Վիետնամը որպես այդ տարածաշրջանային դաշինքի գործող նախագահ, կկայանա դեկտեմբեին: Հոկտեմբերի 30-ին այդ մասին հաղորդել է «Կուան դոյ նյան զան» բանակային թերթը՝ վկայակոչելով Վիետնամի ազգային պաշտպանության փոխնախարար Նգուեն Չի Վինին:

Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարության անցած նիստում, որը նվիրված էր միջազգային գործունեությանը, որոշում է ընդունվել ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների պաշտանության նախարարների 14-րդ խորհրդակցության եւ երկխոսության գործընկերների հետ ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների 7-րդ խորհրդակցության անցկացման ժամկետների եւ ձեւաչափի մասին:

Այդ երկու միջոցառումները կկայանան դեկտեմբերի առաջին կեսին հեռակապի ռեժիմով 2020 թվականի փետրվարին Վիետնամն արդեն անցկացրել է Ասոցիացիայի երկրների պաշտապանական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որի հիմնական թեմաներն են դարձել տարածաշրջանային անվտանգության հարցերը եւ պայքարը կորոնավիրուսի տարածման դեմ: Այդ քննարկումներն, ինչպես սպսվում է կշարունակվեն նաեւ առաջիկա հանդիպումներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս