ԿԺԴՀ-ն բանկերի եւ գաղտնարժույթների սակարանների վրա կիբեռգրոհների միջոցով շուրջ 2 միլիարդ դոլար է հափշտակել զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման իր ծրագրերի ֆինանսավորման համար:
«Կարևոր է նաև, որ հրավերքն անում է Հայաստանը, որը եղել է Իրանը ԵԱՏՄ-ին կապելու նախաձեռնության հեղինակը և նպաստել է այս համաձայնագրի վավերացմանը, նպաստելով զուգահեռաբար ԵԱՏՄ կայացմանը՝ որպես տնտեսական կառույց»,- ասաց վերլուծաբանը։
Վրաստանում 2019 թվականի սկզբից մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ) է հայտնաբերվել 369 մարդու մոտ, ընդամենը երկրում գրանցված է ավելի քան 7,8 հազար ՄԻԱՎ-ախտահարված:
Ճապոնիայում հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 4-ը 57 մարդ է մահացել տապի պատճառով, հոսպիտալացում է պահանջվել 18 հազար 347 հոգու, որոնք տառապում էին տապից եւ դրանով պայմանավորված առողջական խնդիրներից:
Հնդկաստանի հարավային Կերալա նահանգում մուսսոնի զոհերի թիվը հասել է 35-ի:
Չինաստանի արևելքում պատուհասած «Լեկիմա» թայֆունի պատճառով մահացել է առնվազն 13 մարդ, իսկ 16-ն անհետ կորել են:
Հոնկոնգի ոստիկանությունը քաղաքում կրկին ցույցի դուրս եկած քաղաքացիների դեմ արցունքաբեր գազ է կիրառել:
Վերջերս հայ-ռուսական հարաբերություններում հետաքրքիր միտում է նկատվում: Գլոբալ առումով ամեն ինչ դեռ լավ է՝ ամենաբարձր մակարդակով հնչեցվող բարեկամության հավաստիացումներ, Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ և ՀԱՊԿ աշխատանքներին, սերտ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցություն, հայ սակրավորները և բժիշկները գտնվում են Սիրիայում:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 10-ին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է, որ նամակ է ստացել Հյուսիսային Կորայի առաջնորդ Կիմ Չեն Ընից, որում վերջինս առաջարկել է իրեն հանդիպում անցկացնել այն բանից հետո, ինչ կավարտվեն ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ ռազմական ուսումնավարժանքները:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է գանձագողերի կողմից վնասված Ուրֆայի Գերմուշ շրջանի հայկական եկեղեցուն:
Իրանի հարավ-արևելյան նահանգներում ավազային փոթորկի պատճառով առաջացրած բարդացումների հետևանքով շուրջ 465 մարդ օգնության համար դիմել է բուժհաստատություններ:
Ֆրանսիայում ուժեղ ամպրոպների ու քամու պատճառով օգոստոսի 10-ին ավելի քան 15 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության:
Կոպենհագենի կենտրոնից ոչ հեռու՝ ոստիկանության բաժանմունքի մոտ պայթյուն է որոտացել: Պայթյունից տուժածներ չեն եղել:
Թուրքիայի նախկին արտգործնախարար և վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հիմնադիր անդամ Ահմեթ Դավութօղլուն վերջերս հայտարարել էր ԱԶԿ-ից դուրս գալու և նոր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին։
Մյանմայի հարավ-արևելյան Մոն նահանգում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի:
Ստամբուլի ոստիկանությունը օպերացիա է իրականացրել, որի ընթացքում առգրավվել է անտիկ և միջնադարյան 912 մանրադրամ և մանրադրամ ձուլելու կաղապարներ։
Հունաստանի մի շարք շրջաններում հայտարարվել է հրդեհավտանգ ամենաբարձր՝ հինգերորդ աստիճան՝ կապված 40 աստիճան ջերմության և ուժեղ քամու հետ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Եմենում շարունակվող հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները:
Ղրղզստանում դատարանն արգելանքի տակ է առել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին պատկանող «Апрель» հեռուստաալիքի գույքը:
Հնդկաստանի Բիհարի նահանգի Մուզաֆարփուր քաղաքի բնակիչներից մեկը պատմել է առեղծվածային հիվանդության մասին, որի պատճառով նրա որովայնը փքվել է՝ հասնելով անոմալ չափերի:
Ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրը սննդամթերք է հասցրել Open Arms իսպանական փրկարարական նավի վրա գտնվող 121 մարդկանց, նավ, որն արդեն ութերորդ օրն է՝ դրեյֆում է Կենտրոնական Միջերկրականում, եւ որին մինչ այժմ հրաժարվում է ընդունել որեւէ պետություն։
Անցած օրվա ընթացքում ավելի քան 2 հազար սիրիացի փախստական է վերադարձել Հորդանանից ու Լիբանանից:
Բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման եւ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ:
Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը խոստացել է բացահայտել կյանքի այլմոլորակային ձեւերի եւ չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) վերաբերյալ տեղեկատվությունը, եթե դա կա, 2020 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում:
Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Սեյմի նախագահ Մարեկ Կուխչինսկին հրաժարական է տվել կառավարական ինքնաթիռներն ու ուղղաթիռներg ընտանիքով ճամփորդելու համար օգտագործելու հետ կապված սկանդալի պատճառով:
Ռուսաստանում քաղաքական գործիչները անդրադարձել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Ղրիմի մասին արված հայտարարությանը:
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների համակարգմամբ զբաղվող նախաձեռնող մարմնի ատենապետ Խոսրով Քյոլեդավիթօղլուն և փոխատենապետ Սարգիս Չավուշյանը հանդիպել են Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, փոխնախարարի և նախարարության այլ պաշտոնյաների հետ:
Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը հնարավոր է համարել ամերիկացի զինծառայողների մի մասին Գերմանայի Դաշնային Հարապետությունից (ԳԴՀ) այլ վայր փոխադրումը:
Իշխանությունների կողմից ձերբակալված՝ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հրաժարվել է համագործակցել հետաքննության հետ:
Իսպանիայի պետական օդերեւութաբանական գործակալությունը օգոստոս 9-ին տապի պատճառով նախազգուշացում է հայտարարել թագավորության գրեթե բոլոր արեւելյան նահանգներում։