Ադրբեջանն օգտագործում է նավթային գումարները` զինտեխնիկա գնելու համար: Նա ստանում է տեխնիկական աջակցություն Թուրքիայից. Օ’Բրայեն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը նշել է, որ չնայած Թուրքիայի ժխտումներին, կան բազմաթիվ տեղեկություններ, որ այդ երկիրը սիրիացի վարձկանների է ներգրավում Լեռնային Ղարաբաղի պատերազմում: Այս մասին Օ’Բրայենն ասել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Ադրբեջանն օգտագործում է նավթային գումարները` զինտեխնիկա գնելու համար: Նա ստանում է տեխնիկական աջակցություն Թուրքիայից: Չնայած թուրքական ժխտումներին, կան բազմաթիվ հաղորդումներ, լրատվամիջոցների բաց աղբյուրներում տեղեկություններ, որ Թուրքիան հակամարտության մեջ է ներգրավում սիրիացի վարձկանների»,- ասել է նա:

Օ’Բրայենը հավելել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք են բերվել հումանիտար նպատակներով կրակի դադարեցման երեք պայմանավորվածություններ, որոնք չեն պահպանվել:

«Դա պատերազմ է, որը ողբերգություն է այնտեղ ապրող մարդկանց համար»,- նշել է ԱՄՆ նախագահի խորհրդականը:

Տեսանյութեր

Լրահոս