Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալման հատուկ գործողությունների ընթացքում վիրավորների թիվը հասել է 98-ի:
«Մոտակա ժամանակահատվածում Ադրբեջանը պատրաստվում է երկրորդ ապրիլյան պատերազմի»,- լրագրողների հետ հանդիպումն այս զգուշացումով սկսեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Նա համոզված է, որ Ադրբեջանը զորք է կուտակում և ֆոն է նախապատրաստում Հայաստանի վրա հարձակվելու համար.
Կորեայի Հանրապետության կառավարությունը դադարեցրել է այն օրենքում ուղղումների նախագծի քննարկումը, որի համաձայն Ճապոնիան պետք է հանվի Հարավային Կորեայի գերակա առեւտրական գործընկերների ցուցակից։
Ղրղզստանում ձերբակալել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին:
Օգոստոսի 8-ին ոչ մեծ ինքնաթիռ է ընկել ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի հարավ-արեւելքի Ուիլոու-Գրոուվ քաղաքի բնակելի տներից մեկի բակում, զոհվել է երեք մարդ, որոնք գտնվում էին օդանավում:
Ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տրամադած տեղեկության՝ առաջին ցնցումի ուժգնությունը կազմել է 4.2 մագնիտուդ, իսկ 6 րոպե անց նույն նահանգում գրանցվել է ևս մեկ երկրաշարժ արդեն 6 բալ ուժգնությամբ։
Ղրղզստանի խորհրդարանը որոշում չի ընդունել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալման փորձի հետ կապված իրադրության սրվելու կապակցությամբ երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին:
Լեհաստանի խորհրդարանի խոսնակ Մարեկ Կուխչինսկին հայտարարել է, որ հրաժարական կտա կառավարական ինքնաթիռն օգտագործելու հետ կապված սկանդալի պատճառով։
Ղրղզստանի ուժայինները նոր գրոհ են սկսել Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղում երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նստավայրի վրա:
ՀԱՊԿ-ն անվտանգության լուրջ սպառնալիք չի ներկայացնում ՆԱՏՕ-ի համար:
Պակիստանը դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Հնդկաստանի հետ երկու պետությունների միջեւ հարաբերությունների սրման ֆոնին, որն առաջացել է Ջամուի եւ Քաշմիրի նահանգը լուծարելու Նյու Դելիի որոշման առնչությամբ:
Վրաստանը չի համակերպվի 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած զինված հակամարտության արդյունքների հետ, ձգտելու է խաղաղ ճանապարհով հասնել տարածքային ամբողջականության վերականգնմանը:
Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու հանդիպումը։ Սա երկու նախագահների առաջին հանդիպումն է։ Հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում պարզվել է, որ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր, այդ թվում տարածաշրջանային մի շարք խնդիրներ:
Թուրքիան ԱՄՆ-ի հետ Սիրիայում անվտանգ գոտի ստեղծելու հարցում համաձայնության հասնելուց հետո զինամթերքով լի ռազմամեքենաներ են ուղարկվել Սիրիային սահմանակից շրջաններ:
Դ-ի կառավարությունն իր պահուստային ֆոնդից գրեթե 6 մլրդ ռուբլի կհատկացնի երկրի մի շարք տարածաշրջաններում շարունակվող անտառային հրդեհների մարմանը:
ՉԺՀ-ի փոխարտգործնախարար Լե Յույչենը եւ նրա ճապոնացի պաշտոնակից Տակեո Ակիբան օգոստոսի 10-ին կանցկացնեն երկու երկրների միջեւ ռազմավարական երկխոսության նոր փուլ:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում Էրդողանը հանդես է եկել կարևոր հայտարարություններով:
Հնդկաստանի իշխանություններն ավելի քան 500 մարդու, ներառյալ տեղի կուսակցությունների ներկայացուցիչների են բերման ենթարկել Ջամուի եւ Քաշմիրի լուծարված նահանգի տարածքում:
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, անվտանգ գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունները ավարտվել են: Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել:
Օգոստոսի 8-ին Տայվանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով մի կին է մահացել:
Ռուսաստանի Սիբիրի տարածաշրջաններում անտառային հրդեհների մակերեսը գերազանցում է 1,5 միլիոն հեկտարը, առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Իրկուտսկի մարզում եւ Կրասնոյարսկի երկրամասում, հաղորդվում է Սիբիրի դաշնային օկրուգում նախագահի լիազոր ներկայացուցչի կայքում՝ վկայակոչելով ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տվյալները։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն եւ խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեն օգոստոսի 8-ին այցելել են Թբիլիսիի արվարձանի Մուխաթգվերդի եղբայրական գերեզմանատուն եւ ծաղիկներ դրել 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունների ժամանակ զոհված զինվորների շիրիմներին:
Վերին Լարսի անցակետում Ռուսաստանի կողմից սահմանը հատող մեքենաները խցանման մեջ են հայտնվում, քանի որ Վրաստանի հատվածում շինարարական աշխատանքներ են իրականացվում։
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը խոստովանել է, որ կրակել է իր տան վրա գրոհած հատուկ ջոկատի մարտիկների վրա:
Հորդանան գետի արեւմտյան ափին՝ Քեբրոն քաղաքից հյուսիս ընկած շրջանում, օգոստոսի 8-ին իսրայելացի զինծառայողի մարմին են գտել՝ խոցովի վերքերով:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, կոշտ դիմադրություն ցույց տալով իրեն ձերբակալելու փորձի ժամանակ, կոպտորեն խախտել է Սահմանադրությունը:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ԱՄՆ այցելող անձանց նախազգուշացնում է առավելագույն զգուշություն հանդես բերելու անհրաժեշտության մասին՝ այդ երկրում բռնության բարձր մակարդակի եւ զանգվածային գնդակահարությունների հաճախացած դեպքերի առնչությամբ:
Վենեսուելայի իշխանությունները որոշում են ընդունել հրաժարվել Բարբադոսում ընդդիմության հետ բանակցությունների հերթական փուլին մասնակցելուց:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալման հատուկ գործողության հետեւանքով տուժածների թիվը հասել է 48-ի:
Իրաքի խորհրդարանի (Ներկայացուցիչների խորհրդի) պատգամավոր Քազիմ աս Սայադին հանդես է եկել առաջարկությամբ՝ դահլիճում, որտեղ տեղի են ունենում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի ընդհանուր նիստերը, կախել Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի դիմանկարը՝ որպես խրատ այժմ գործող խորհրդարանականներին: