Բաժիններ՝

Իշխանությունները նշել են Մոսկվայում COVID-19-ի դեմ պատվաստումն սկսելու ժամկետները

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Մոսկվայի կլինիկաներում զանգվածային պատվաստման համար կստացվի մեկ ամսվա ընթացքում, հատուկ կաբինետներ են ստեղծվում պատվաստման համար: Այդ մասին հայտնել է Մոսկվայի փոխքաղաքագլուխ Անաստասյա Ռակովան:

«Մենք պատրաստվում ենք այն բանին, որ պատվաստանյութը կարելի լինի զանգվածաբար քաղաքացիական շրջանառության մեջ դնել եւ ներարկել բոլոր ցանկացող մոսկվացիներին: Մենք ժամանակը զուր չենք վատնում. մինչ մեր արդյունաբերությունը պատվաստանյութ է արտադրում, մենք արդեն ամբողջ քաղաքում կաբինետների խոշոր ցանց ենք ստեղծում հատուկ կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար: Եվ հենց որ այն ստացվի, իսկ ես կարծում եմ, որ դա կլինի մեկ ամսվա ընթացքում, մենք կսկսենք այն զանգվածաբար կիրառել բոլոր ցանկացողների համար»,-ասել է Ռակովան՝ հանդես գալով «Ռոսիա 24»-ի եթերում:

Փոխքաղաքապետը հավելել է, որ անթույլատրելի է ինքնաբուժմամբ զբաղել, մայրաքաղաքում դեղամիջոցների բավարար պաշար կա կորոնավիրուսի բուժման համար, հիվանդները դեղամիջոցներն իրենք չպետք է փնտրեն դեղատներում, դրանք պետք է անվճար ստանան բժշկի տեղեկանքով:

«Բոլոր պատրաստուկները Մոսկվայի պոլիկլինիկաներում կան, դրանք բոլորը հիվանդներին տրվում են անվճար: Դրա համար պետք չէ դեղատուն գնալ. կամ գալիս է բժիշկը եւ ինքն է բերում, կամ դուք այդ դեղամիջոցները ստանում եք ՀՏ-կենտրոններում (համակարգչային տոմոգրաֆիա): Միեւնույն ժամանակ ես պարբերաբար հաղորդագրություններ եմ ստանում, որ մարդիկ չեն կարողանում այդ պատրաստուկները գնել դեղատներից: Նրանք դրանք չպետք է գնեն. այդ պատրաստուկները խիստ դեղատոմսային են: Դրանք առանց բժշկի նշանակման ընդունելը պարզապես վնասակար է առողջության համար»,-ասել է Ռակովան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս