Ամերիկացի զենիթայիններն այս օրերին վարժանքներ են անցնում Իսրայելում, որպեսզի հրեական պետության պաշտպանության համար տեղացի զինվորականների հետ նույն շարքում կանգնեն, երբ դրա անհրաժեշտությունը ծագի:
Իրաքի կառավարամետ ռազմականացված աշխարհազորի («Ալ-Հաշդ աշ Շաաբի») մարտիկները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 22 դաշտային հրամանատարների են ոչնչացրել Իրաքի հյուսիսի Քիրկուկի նահանգում:
Մարդասիրական օգնությամբ ավտոշարասյունը ժամանել է Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձան, որը վերահսկում են սիրիացի ապստամբները, տեղեկացնում է BBC-ին:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կոչ է արել Ռուսաստանին՝ համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների նորմալացման համար։
Մարտի 12-ից 17-ին Ադրբեջանում կանցկացվեն ԶՈւ խոշորամասշտաբ վարժանքներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ բանակցությունների նախապատրաստումը կտեւի «մի քանի շաբաթ»:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) երկրի ներկայիս արդարադատության նախարար Հայկո Մաասին արտգործնախարարության ղեկավարի պաշտոնն է առաջարկել Անգելա Մերկելի նոր կառավարությունում:
Արդեն ժամանակն է, որ Թուրքիայի կառավարությունը ճանաչի թուրքական վարչակազմի վարած քաղաքականությունից տուժած ժողովուրդների ցեղասպանությունը:
Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Լեւան Իզորիայի գլխավորությամբ, պաշտոնական այցով ժամանում է Ադրբեջան:
Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք ավելի մոտ չեն եղել, քան այսօր:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հորդորել է Ուկրաինայի իշխանություններին թույլ տալ ադրբեջանցի լրագրող, Նիդերլանդների քաղաքացի Ֆիքրեթ Հուսեյնլիին անվտանգ կերպով լքել երկիրը:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը պատմական ուղենիշ է որակել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպումը:
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի ներկայությամբ քաղաքի Հանրապետության պողոտայի և Տլիմսեն ու Սպինոզա փողոցների (20-րդ և 11-րդ շրջաններ) հատման կետում գտնվող ճեմուղին անվանակոչվեց անվանի հայ կին գրող, մարդու իրավունքների ակտիվիստ Զաբել Եսայանի անունով:
Եվրամիությունը հույս ունի մարտի 10-ին ԱՄՆ-ից ստանալ այն բանի հաստատումը, որ հանրակցությունը կբացառվի մետաղների ներմուծման մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ Վաշինգտոնի որոշումից:
Աֆղանստանի մայրաքաղաքում մարտի 9-ին առնվազն յոթ մարդ է զոհվել շիաների մզկիթի մերձակայքում իրականացված պայթյունի հետեւանքով: Եվս յոթ մարդ տուժել է:
Արգենտինայի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունեցել բազմահազարանոց երթ՝ նվիրված Կանանց միջազգային օրվան:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն ընդհանուր առմամբ 11 մլն դոլար պարգեւ է առաջարկել «Թերիք-ե Թալիբան Պակիստան» ահաբեկչական խմբավորման այն երեք ահաբեկիչների վերաբերյալ տեղեկատվության դիմաց, որոնք կապված են Աֆղանստանի «Թալիբան» շարժման հետ։
Եվրախորհրդարանի պաշտոնյաները չեն հետեւելու առաջիկայում Ադրբեջանում եւ Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքին:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վայրն ու ժամանակը կորոշվեն ավելի ուշ:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մարտի 9-ին լրագրողներին հայտարարել է, որ իր երկիրը բարձր է գնահատում ԿԺԴՀ-ի դիրքորոշման մեջ կատարված փոփոխությունները։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այդպես էլ հանդիպում չանցկացրեցին Եթովպիայում:
Ոստիկանության տասը աշխատակիցներ եւ յոթ զինծառայողներ են զոհվել Աֆղանստանի հյուսիսում «Թալիբան» արմատական շարժման զինվյալների հետ տեղի ունեցած բախումների հետեւանքով:
Երեք մարդ է զոհվել մարտի 8-ին ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Լարեդոյի միջազգային օդանավակայանի մերձակայքում Piper PA-31P ոչ մեծ երկշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Անհայտ մի տղամարդ ռուսական դրոշ է նետել Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի վրա, երբ նա դուրս էր գալիս դատարանի դահլիճից:
Թբիլիսին խոստացել է սերտորեն աշխատել Եվրամիության հետ Վրաստանից ԵՄ-ի երկրներ անօրինական միգրացիան նվազեցնելու համար, որը շարունակվում է անայցագիր ռեժիմի չարաշահման հետեւանքով:
ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի սահմանումը ծանր հարված կհասցնի զարգացող երկրներին, որոնք պատասխան միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չունեն:
Անբարենպաստ եղանակային պայմանների, այդ թվում՝ ձյան առատ տեղումների պատճառով ավելի քան մեկ միլիոն մարդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեծ առաջընթաց է համարում միջուկազերծման աշխատանքն սկսելու շուրջը ԿԺԴՀ-ի հետ ձեռք բերված համաձայնությունները, բայց պատժամիջոցներն առայժմ կպահպանվեն։
Վրաստանի եւ Եվրամիության համագործակցությունն թեւակոխում է նոր ձեւաչափ, դրա շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի միջեւ Բրյուսելում կայացած հանդիպմանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել պողպատի եւ ալյումինի ներկրման մաքսեր սահմանելու մասին: