Բաժիններ՝

Վերջին ամսում 14 օտարերկրացիների են վտարել Ֆրանսիայից, որոնց կասկածում են արմատականության մեջ

Ֆրանսիայի իշխանություններն անցած ամսին երկրից վտարել են 14 օտարերկրացիների, որոնց կասկածում են բռնության եւ արմատական գաղափարների տարածման մեջ: Այդ մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը:

«Մենք պետք է լավ հասկանանք, որ անհրաժեշտ է վճռական դիրքորոշում բռնել այն օտարերկացիների նկատմամբ, որոնց կասկածում են արմատականացման մեջ: Հենց այդ պատճառով ենք մենք նրանց վտարում: Ամսվա ընթացքում վտարվել է 14 մարդ, չնայած որ համավարկի պատճառով փակ է օդային հաղորդակցությունը»,- ասել է նախարարը RLT ռադիոկայանի եթերում: Նրա տեղեկատվությամբ՝մոտ օրերս երկրից կվտարվի եւս 18 մարդ:

Հոկտեմբերի կեսերին Ֆրանսիայի ներքգործնախարարությունը հայտնել է, որ իշխանությունները հետեւում են ավելի քան 4 հազար օտարերկրացիների, որոնց կասկածում են արմատականացման մեջ, եւ պատրաստվում են երկրից վտարելու նրանցից 230-ին: Ըստ որում Դարմենենն ուշադրություն է հրավիրել, որ «30 ահաբեկիչներից, որոնք վերջին ժամանակներս հարձակումներ են կատարել Ֆրանսիայի տարածքում, 22-ը ֆրանսիացիներ են»:

Նախարարը նշել է, որ «երկրում ահաբեկչական սպառնալիքի վտանգը չափազանց բարձր է»:

«Մենք պատերազմ են մղում ոչ թե կրոնի, այլ իսլամիստական գաղափարախոսության դեմ»,- ընդգծել է Դարմանենը:

Մեկնաբանելով հոկտեմբերի 29-ին Նիսում Թունիսից սերցածի կողմից կատարված ահաբեկչությունը՝ Դարմանենն ընդգծել է, որ հարձակվողն ավելի վաղ հայտնի չի եղել ո՛չ ֆրանսիացի, ո՛չ եվրոպացի իրավապահներին: «Նա իշխանություններից փախստականի քարտ չի խնդրել»,- նշել է ՆԳՆ-ի ղեկավարը: «Մենք պետք է հասկանանք, որ եղել են եւ կարող են լինել այդ սոսկալի հարձակման նման այլ իրադարձություններ»,- նախազգուշացրել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս