Հայաստանին օգնության հստակ ձևաչափերի հարցը կքննարկվի հավելյալ. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ ղեկավարությանն ուղղված «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում Զախարովան ասել է, որ ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշումը կայանում է նրանում, որ Մոսկվան կկատարի դաշնակից Երևանի նկատմամբ իր պարտականություններն այն դեպքում, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջականորեն ՀՀ տարածք:
«Ինչ վերաբերում է օգնության հստակ ձևաչափերին, ապա այդ հարցը կքննարկվի հավելյալ»,- ասել է Զախարովան: