
Բելառուս սահմանապահները Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում զինված ծայրահեղականների են ձերբակալել

Բելառուս սահմանապահները ծայրահեղականների զինված խմբի են ձերբակալել Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին:
Բելառուսի սահմանապահ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին հայտնել է, որ ձերբակալվել է 4 անձ, նրանց մոտ հայտնաբերվել է երկու հրաձգային զենք, մարտական նռնակ, տրավմատիկ ատրճանակ, սառը զենք, գազային բալոններ:
Նրանք նաև վրաններ են ունեցել, սակրավորական բահ, կացին, լապտերներ, GSP նավիգատորներով նոութբուքեր, ուկրաինական օպերատորի սիմ-քարտեր: