
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 22 մարդ, գրանցվել 1673 դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 22 հիվանդ, իսկ երկրում այս վարակից զոհերի թիվը հասել է 307-ի: Այս մասին ասվում է կառավարության ստեղծած stopcov.ge կայքում:
Անցած օրվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 1673 նոր դեպք: Կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 38.936 է:
Ապաքինվել է ևս 2881 հիվանդ. ընդհանուր թիվը 22 691 է: