Ռուսաստանն Աբխազիայի հետ համաձայնագիր է կնքել հանրապետության զինված ուժերի արդիականացման ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ: Այդ մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է Աբխազիայի իր պաշտոնակից Մերաբ Քիշմարիայի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Յոթի խմբի մասնակից պետությունների ավելի քան 4 հազար դիվանագետների, խորհրդականների ու ղեկավարության ներկայացուցիչների են սպասում G7-ի գագաթնաժողովին, որն օգոստոսի 24-ից 26-ն անցկացվելու է ֆրանսիական Բիարից քաղաքում: Նրանցից ոմանք արդեն սկսել են ժամանել:
Կիեւը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում եւ պնդում է, որ այդ տարածքը վերադարձվի Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում վետերանների եւ կամավորների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփման ժամանակ:
«Մենք այն պետության դեմ, որը ձգտում է ոչնչացնել մեզ, գործում ենք ռազմական գործողությունների բազմաթիվ թատերաբեմերում, ես անվտանգության ուժերին հրաման եւ օպերատիվ ազատություն եմ տվել՝ անհրաժեշտ ամեն ինչ անել՝ վիժեցնելու այդ դավադրություններն Իրանի կողմից», հաղորդել էԷ ՏԱՍՍ-ը:
Առնվազն 27 մարդ է տուժել լույս օգոստոսի 23-ի գիշերը Կալիֆոռնիայի նահանգի Սակրամենտո քաղաքում ռելսերից արագընթաց տրամվայի դուրս ընկնելու հետեւանքով: Այս մասին հայտնել է Los Angeles Times թերթը՝ հղում անելով քաղաքի հրշեջ ծառայությանը:
Առնվազն չորս մարդ է զոհվել, եւս 27 հոգի վիրավորվել Հնդկաստանի հյուսիս-արեւելքի Արեւմտյան Բենգալիա նահանգում հինդուիստական տաճարի պատի փլվելու հետեւանքով: Այս մասին հայտնել է ANI գործակալությունը:
Վրաստանը գտնում է, որ ներկա պայմաններում, երբ Եվրամիությունն զբաղված է ներքին խնդիրների լուծմամբ, ինչի պատճառով ընդլայնման եւ հանրակցության մեջ նոր անդամների ընդունման գործընթացի հետ բարդություններ են ծագում, հարկավոր է օգտվել ոչ ստանդարտ գործիքներից:
ԱՄՆ պաշտոնապես ետ է կանչել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը Թուրքիային վաճառելու առաջարկը։ 2018-ի նոյեմբերին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը վավերացրել էր այդ համակարգերը 3.5 մլրդ դոլարով Թուրքիային վաճառելու որոշումը։
Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն կարգադրել է ճգնաժամային շտաբ ստեղծել բրազիլական Ամազոնիայում մոլեգնող հրդեհների կապակցությամբ: Համապատասխան որոշումը, ինչպես հայտնել է Record TV հեռուստաալիքը, ընդունվել է պետության ղեկավարի մոտ օգոստոսի 22-ի երեկոյան կայացած արտակարգ խորհրդակցության ընթացքում:
ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցությունների իններորդ փուլն են սկսել Աֆղանստանում զինված հակամարտության կարգավորման շուրջ:
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանկը Գերմանիայում մասնակցել է «Գերմանիա-Թուրքիա արհեստական բանականության համաժողովին»։
Բրիտանական «Times» թերթը հրապարակել է Հունաստանի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի գրասենյակի հավաքագրած վերջին տվյալները։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Մեծ Բրիտանիայի հեռուստատեսության Չորրորդ ալիքը (Channel 4) սկսում է երեքսերիանոց վավերագրական ֆիլմի արտադրությունը՝ նվիրված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն օգոստոսի 22-ին հայտարարել է, որ պետությունը բավականաչափ ռեսուրսներ չունի Ամազոնի անտառներում շուրջ երեք շաբաթ շարունակվող հրդեհները մարելու համար: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նրա ելույթը:
«Չեն ուզում հասկանալ, որ հեղափոխականությունը չի կարելի տանել արտաքին քաղաքականություն, տանել ԼՂ հակամարտության բանակցային գործընթաց»:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) պլանավորում է մտցնել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործման խիստ սահմանափակումներ՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով: Այս մասին հայտնել է The Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների:
Թուրքիայում շարունակում է աղմկահարույց մնալ Վանի, Մարդինի և Դիարբեքիրի քաղաքապետների պաշտոնանկությունը և վերջիններիս փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը։ Այս անգամ թեմային արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը։
Կենսաթոշակային տարիքի հասած աշխատող մանկավարժների համար ավարտվելէ դրամական փոխհատուցում ստանալու նպատակով գրանցվելու առաջին փուլը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցի ընթացքում նշել են, որ ներկա պայմաններում անհնարին է Ռուսաստանի վերադարձը G8-ի ձեւաչափ: Այս մասին ասված է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Համացանցի թուրքական տիրույթի ազգայնական հատվածում լայն արձագանք է ստացել Թուրքիայի մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական հրթիռակոծությունները Սիրիայի Իդլիբ նահանգում։
Իսպանիայի նախկին թագավորը՝ Խուան Կառլոս Առաջինը, օգոստոսի 24-ին կենթարկվի սրտի պլանային վիրահատության: Այդ մասին հայտնել է EFE-ն՝ հղում անելով թագավորական պալատի մամուլի ծառայությանը:
Եվրամիությունը պատրաստվում է Brexit-ի բոլոր սցենարներին, այդ թվում՝ առանց համաձայնագրի, բայց դա ԵՄ-ի ընտրությունը չէ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպումից առաջ:
Թեհրանը պատրաստ է քննարկել միջուկային գործարքը փրկելու վերաբերյալ ֆրանսիական կողմի առաջարկությունները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Յոթի խմբի երկրներում բնակչության տարբեր խմբերի եկամուտների տարբերությունը շարունակում է մեծանալ: Այս մասին ասված է Oxfam միջազգային ոչ կառավարական կազմակերպության՝ օգոստոսի 22-ին հրապարակված զեկույցում, որը պայքար է մղում աշխարհում աղքատության եւ սոցիալական անարդարության դեմ:
Հարավային Օսիան Վրաստանի հետ սահմանը ժամանակավորապես կփակի Ռուսաստանի կողմից երկրի անկախության ճանաչման տարեդարձի տոնակատարության ընթացքում: Այս մասին հայտնել է հանրապետության Պետական անվտանգության կոմիտեն:
Իրանը մտադիր չէ պատերազմ սկսել Պարսից ծոցի գոտում, բայց կպաշտպանվի: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նորվեգիա կատարած այցելության ժամանակ:
Օգոստոսի 22-ի օրվա երկրորդ կեսին միջնակարգ դպրոցների հարյուրավոր աշակերտներ են հակակառավարական ցույցի հավաքվել Հոնկոնգի գործարար կենտրոնում: Այս մասին հայտնել է տեղի հեռուստատեսությունը:
Իրանի թշնամիները նրա դեմ տնտեսական պատերազմ են մղում, որի նպատակը երկրի տնտեսությունը քայքայելն է: Այս պնդումով օգոստոսի 22-ին հանդես է եկել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հրամանատար բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին:
Վաշինգտոնի նահանգի նահանգապետ Ջեյ Ինսլին հրաժարվել է այն քաղաքական գործիչների նախընտրական մրցարշավին մասնակցելուց, որոնք հավակնում են Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվել 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում:
Երկու մարդ փրկվել է այն բանից հետո, երբ նրանց պատկանող ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով ընկել է Խաղաղ օվկիանոսըս: Զարմանալի փրկության մասին տեսանյութը նրանց ընկերը հրապարակել է YouTube-ում: