ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ գագաթնաժողովը ամենայն հավանականությամբ տեղի կունենա երկու Կորեաների սահմանի ապառազմականացված գոտում:
Վրաստանի ԱԳ նախարարությունը հույս է հայտնել, որ ժնեւյան բանակցությունների հերթական փուլի ընթացքում կհաջողվի կոնկրետ քայլեր անել Ռուսաստանի հետ հարաբերություններում փակուղին հաղթահարելու համար։
Գազայի հատվածում պայթուցիկ սարք ֆ գործել Պաղեստինի վարչապետ Ռամա Համդալլայի ավտոշարասյան մոտ, որն ինքը չի տուժել եւ շարունակել է նախանշված երթուղին:
Թուրքիայի փոխվաչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված սիրիական Մանբիջում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում և իր որոշումն արդեն կայացրել է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է ներգործման պատասխան միջոցներ ձեռնարկել Դամասկոսին ԱՄՆ-ի հնարավոր հրթիռահարվածի դեմ, եթե սպառնալիք լինի ռուսական զինվորականների համար:
Ադրբեջանի Շիրվան-Սալյան ավտոճանապարհին միկրոավտոբուսը բախվել է «Շիրվան Օիլ»-ին պատկանող բեռնատարին:
Հայտնաբերվել է Կատմանդուում վայրէջքի ժամանակ աղետի ենթարկված օդանավի ինքնագրիչը:
Չինաստանի իշխանությունները կստեղծեն ԶԼՄ-ների վերահսկողության նոր կառավարական մարմին՝ Ռադիոյի եւ հեռուստատեսության գործերի կառավարման պետական գլխավոր վարչություն:
Ադրբեջանի Լենքորանի շրջանի 51-ամյա բնակչուհի Մարիֆա Կաֆարովան, ով մարտի 12-ին ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, մահացել է:
Ճապոնիայի բնակիչների ավելի քան 70 տոկոսը չի վստահում հրթիռամիջուկային փորձարկումները դադարեցնելու եւ Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ երկխոսության ձեռնամուխ լինելու Փհենյանի պատրաստակամության վերաբերյալ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի խոսքերին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն դաշնակիցներին համոզում է պահպանել կառավարող կոալիցիան եւ չգնալ վաղաժամկետ ընտրությունների՝ միասին աշխատել մինչեւ քառամյա ժամկետի ավարտը, որը լրանում է 2019 թվականի աշնանը։
Կուբայի Ժողովրդական իշխանության ազգային ժողովի (խորհրդարան) ընտրությունների արդյունքներով ընտրվել են բոլոր 605 պատգամավորները:
Պաշտոնական Անկարան բողոքի նոտա է հղել Գերմանիային՝ կապված այդ երկրում թուրքական մզկիթների վրա իրականացված վերջին հարձակումների հետ:
ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, եզդի իրավապաշտպան և ակտիվիստ Նադյա Մուրադը հորդորել է Թուրքիային դադարեցնել հարձակումները սիրիական Աֆրինում, ինչի հետևանքով արդեն զոհվել է շուրջ 200 քաղաքացիական անձ:
Ամերիկացի քաղաքական տեսաբան ու մեկնաբան Լոուրենս Քուդլոուն կարող է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդականի պաշտոնում նշանակվել Գերի Քոնի փոխարեն, որը հրաժարական է տվել:
ԱՄՆ-ը կտրուկ կրճատել է մարտական այն գործողությունների թիվը, որոնք կատարվում են թուրքական «Ինջիռլիկ» ավիաբազայից եւ դիտարկում է այնտեղ մշտական հիման վրա տեղավորված անձնակազմի թվաքանակի կրճատման հնարավորությունը:
«Ադմիրալ Էսսեն» ֆրեգատը, որը հանդերձված է «Կալիբր» թեւավոր հրթիռներով, Միջերկրական ծովում կմիանա ՌԴ-ի ռազմածովային ուժերի նավախմբին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Բեյրութում հանդիպել է Լիբանանի մի խումբ գործարարների հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արգելափակել է Սինգապուրի Broadcom կիսահաղորդիչներ արտադրողի կողմից Միացյալ Նահանգների Qualcomm կորպորացիայի գնումը:
ԱՄՆ-ի կոնգրեսականները հակառուսական պատժամիջոցների սաստկացմամբ են սպառնացել, եթե նախագահ Դոնալդ Թրամփը չսահմանի այն պատժամիջոցները, որոնք արդեն առաջարկված են Կոնգրեսի երկու պալատների կողմից:
Առաջիկա երկու ամսում Կորեական թերակղզում տեղի կունենան պատմական փոփոխություններ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստանին մեղադրել է Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դեմ կատարված մահափորձի մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Այցով Բաքվում գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին եւ Ադրբեջանի նրա պաշտոնակից Արթուր Ռասիզադեն քննարկել են երկրների ռազմավարական գործընկերության, համագործակցության զարգացման եւ համատեղ տարածաշրջանային նախագծերի իրագործման հարցերը:
Ուղիղ հինգ տարի առաջ Առաքելական պալատի Սիքստինյան կապելլայում կայացած կոնկլավում Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր հովվապետ ընտրվեց արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն, որը եկեղեցական համայնքի պատմության մեջ առաջին անգամ վերցրեց Ֆրանցիսկոս անունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւս մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։
Լիբանան պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 12-ի երեկոյան մասնակցել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի անունից ՀՀ վարչապետի պատվին տրված պաշտոնական ընթրիքին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է մարտի 4-ին Սոլսբերիում Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորումը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մարտի 12-ին ժամանել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն:
Վանյուանի քաղաքային օկրուգի (Չինաստանի Սիչուանի հարավարեւմտյան նահանգ) Բատայշան լեռնային լանդշաֆտային բնայգում հետիոտնի ապակե կամուրջ են բացել ծովի մակերեւույթից 1980 մետր բարձրության վրա:
Բիրմինհամում Crufts շների ցուցահանդեսը քաոսով է ավարտվել այն բանից հետո, երբ ուղիղ եթերում ցուցադրվող պարգեւատրման արարողության ժամանակ մրցասպարեզ են վազել անհայտ անձինք: