2020 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձրել Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը՝ ոչ ընտրովի հարձակման օբյետներ դարձնելով խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները:
Մինչ Թուրքիան սիրիացի վարձկանների 230 հոգանոց նոր խումբ է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու, 342 զինյալ թողել է ամեն ինչ և վերադարձել է տուն: Այդ մասին հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը:
Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին հրաժարական է տվել՝ Հաագայի դատարանի կողմից՝ ռազմական հանցագործության մեղադրանքի հաստատման կապակցությամբ: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները:
ԵԱՏՄ անդամ երկրների և Սերբիայի ու Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն 2021 թվականին: Այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի մի խումբ պատգամավորներ իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին` դատապարտելով հայ բնակչության և Ստեփանակերտի ու Լեռնային Ղարաբաղի այլ վայրերի քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ագրեսիվ հրետանային և օդային հարվածները, ներառյալ արգելված զենքերի կիրառումը, ինչպես նաև Թուրքիայի և ահաբեկչական կազմակերպությունների անդամների ներգրավվածությունը հակամարտությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը՝ ընդգծելով, որ պատգամավորները շեշտել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Այս խնդրի լուծումը ռազմադաշտում է, սա ճշմարտություն է, որը պետք է ակնհայտ լինի բոլորիս համար և կախված մեր հաջողություններից: Ես կարծում եմ, որ բոլորս զգում ենք, որ մոտ ապագայում լինելու է բեկում, էապես փոխվելու է ամեն ինչ։ Այս մասին Ազգային ժողովում այսօր ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ շեշտելով, որ կործանարար կարող է լինել բոլորիս համար այն միտքը, որ կարող ենք մեր հույսը դնել ուրիշի վրա և ակնկալել, որ ուրիշը պետք է գա և պայքարի մեր հողի համար։
Իտալիայի Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները ճանաչել են Արցախի անկախությունը: Այս մասին տեղեկացանք Իտալիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից:
Ավստրիայի ոստիկանության մամուլի քարտուղար Բարբարա Գասսը հրաժարվել է տվյալներ տրամադրել Վիեննայում իրականացված ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվածների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: «Նկատի առնելով անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը՝ ես չեմ կարող ձեզ ավելի կոնկրետ տեղեկություններ հաղորդել ձերբակալված անձանց մասին»,- ասել է Գասսը՝ պատասխանելով գործակալության հարցին:
Ավստրիայի ոստիկանության մամուլի քարտուղար Բարբարա Գասսը հրաժարվել է տվյալներ տրամադրել Վիեննայում իրականացված ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվածների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին Եվրոպական Միության քարտուղարությանը դեռ չեն տեղեկացրել միայն Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան: Այս մասին Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ նշելով, որ այդ երկրները, սակայն, ավարտել են վավերացման ներքին ընթացակարգերը:
Եվրամիությունն Անկարայի դեմ առաջիկա պատժամիջոցների մասին խոսակցությունների ֆոնին դատապարտել է Թուրքիայի կողմից էներգապաշարների EastMed հետախուզման գործունեության ընդլայնումը, գրում է The Arab Weekly-ն։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:
Կրեմլն առայժմ չի կարող մեկնաբանել ԱՄՆ նախագահի ընտրությունները, քանի որ անհրաժեշտ է սպասել իրավիճակի պարզությանը: Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Բայքար» ընկերության տեխնիկական պաշտպանության պատասխանատու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը սոցիալական ցանցերում հրապարակել է անօդաչու թռչող նոր սարքերի՝ Bayraktar-ների լուսանկարները։
ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգի իշխանությունները որոշում են ընդունել ազգային գվարդիայի ստորաբաժանում ուղարկել Փորթլենդ քաղաք, որպեսզի տեղի իրավապահներին օգնեն այնտեղ ընտրությունների ֆոնին բռնկած անկարգությունները վերացնելու գործում:
Արդեն 40 օր է՝ Արցախում մնացած կանայք, երեխաներն ու տարեց մարդիկ բնակվում են նկուղներում: Այսօր ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան առջև ակցիա իրականացնող կանանցից մեկը պատմեց, թե ի՞նչ են լսում, զգում այնտեղ գտնվողները:
Տեսանյութում նշվում է, որ հակառակ Ժնևյան պայմանավորվածությունների, հարյուրավոր արկեր են ընկնում հինավուրց Շուշի քաղաքի վրա:
Արցախում պատերազմական գործողությունները շուտով կբոլորեն 40 օրը։ Ռազմաճակատում կարծես իրավիճակը պարզ է, ադրբեջանական-թուրքական-ահաբեկչական խմբերը, հատկապես հարավային ուղղությամբ, ճեղքում են կատարել և զբաղեցրել մեծ թվով բնակավայրեր, որոնք դեռ մինչև երկու ամիս առաջ Արցախի լիակատար վերահսկողության ներքո էին։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է Եվրոպական Միության գործընկերների հետ՝ Արցախի անկախության ճանաչման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և այլ հարցերի շուրջ: Այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Ադրբեջանում «Azel» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Աֆգան Սադըգովը դատապարտվել է 7 տարի ազատազրկման:
Արցախցի կանայք այսօր ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան առջև էին: Պատերազմը սկսվելուց կարճ ժամանակ անց նրանք պարբերաբար ցույցեր են անցկացնում Հայաստանում գործող միջազգային տարբեր կազմակեպությունների, դեսպանատների առջև՝ պահանջելով պատշաճ արձագանք տալ ադրբեջանաթուրքական ագրեսիային՝ ընդդեմ Արցախի, և պատժամիջոցներ կիրառել այդ երկրների նկատմամբ:
Մարմարա ծովում 3․5 և 3․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրու երկրաշարժ է եղել։
Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 27֊ին պատերազմական լայնածավալ գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ: Ադրբեջանը միանգամից փակել է ընդդիմադիր լրատվականներն ու դադարեցրել սոցցանցերի աշխատանքը։
«Թուրքիայի հետ հարաբերություններում մենք անցել ենք անընդունելի մակարդակի։ Հնչեցվում են վիրավորանքներ, սպառնալիքներ, զրպարտություններ։ Մենք ակնկալում ենք, որ Թուրքիայի նախագահը և իր կառավարությունը վերջ կդնեն այս տեսակ վերաբերմունքին»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավարը։
Պետդումա օրինագիծ է ներկայացվել պետության նախկին ղեկավարի անձեռնմխելության վերաբերյալ՝ անկախ նախագահության ժամանակաշրջանից:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ հայկական կողմի համար էական է զսպել այն ապակայունացնող քաղաքականությունը, որն արտահայտվել է տարածաշրջանում և անմիջապես Հայաստանի ու Արցախի դեմ։
Թուրքիայի արտգործնախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է Ֆրանսիայի կառավարության՝ երկրի տարածքում թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության գործունեությունն արգելելու որոշմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծման և մզկիթի վնասման հարցով Հայաստանը դիմելու է Կրոնական ազատության միջազգային ալյանսին։ Ազգային ժողովում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ընդգծելով, որ միայն ալյանսին դիմելով՝ չեն բավարարվելու. խնդիրը բարձրացնելու են նաև միջազգային այլ հարթակներում։
«Խոսքը վերաբերում է վերիֆիկացիոն համակարգի ներդրմանը, որն այսօրվա մեր գերակա հարցերից մեկն է։ Չեմ կարող ասել, որ մենք արդեն հասել ենք դրան, բայց սա է հենց կարևորագույն հարցը, որպեսզի մենք կարողանանք իրականացնել հոկտեմբերի 10-ի ընդհանուր հայտարարության առաջին երկու կետը»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջարկներին՝ «թեժ գծի» և դիտորդների ներդրմանը։
Արցախի Հանրապետության սուբյեկտայնության հարցը մեզ համար նորություն չէ, սակայն այսօրվա իրողություններն ավելի են ընդգծում մեկ պարզ գերակայություն, որը գերակայություն է եղել մշտապես․ Արցախը՝ Լեռնային Ղարաբաղը, որևէ ապագա Ադրբեջանի կազմում չունի, չի ունեցել և չունի․ նման իրավիճակը նշանակում է՝ Արցախն առանց հայերի, իսկ դա չի լինելու։ Այս մասին Ազգային ժողովում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ հենց այս գեակայությունն է, որը հայկական կողմի համար համազգային նպատակն է։