«Կարևորում եմ երկկողմ հարաբերությունների զարգացումը»․ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Զելենսկիին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
«Կարևորում եմ Հայաստանի և Ուկրաինայի միջև ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը», -մասնավորապես ասվում է ուղերձում:

