Պետդումայում օրինագիծ է ներկայացվել նախկին նախագահի անձեռնմխելության վերաբերալ
Պետդումա օրինագիծ է ներկայացվել պետության նախկին ղեկավարի անձեռնմխելության վերաբերյալ՝ անկախ նախագահության ժամանակաշրջանից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասը:
Այժմ նախկին ղեկավարին չի կարելի քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկել այն գործողության համար, որը նրա կողմից կատարվել է նախագահական լիազորությունները կատարելու ժամանակ: Նրան նաեւ չի կարելի բռնել, կալանավորել, խուզարկել, հարցաքննել կամ հետեւել, եթե գործերը կապված են երկրի ղեկավարի պարտականությունների հետ: Օրինագիծը բացառում է հակաիրավական գործողությունների կատարման ժամկետների մատնանշումը: Այսպիսով, ընդլայնվում է նախագահի անձեռնմխելության երաշխիքների գործողության ժամանակավոր ոլորտը, որը դադարեցրել է նրա լիազորությունների կատարումը»,-պարզաբանել է Կլիշասը: Նախագիծը փոխում է անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը: Այժմ նախկին նախագահը կարող է այն կորցնել, եթե նրա դեմ պետության ղեկավարի լիազորությունների կատարման ժամանակ ծանր հանցագործության մասին քրեական գործ է հարուցվում:
Գործընթացը պետք է նախաձեռնի Հետաքննչական կոմիտեի նախագահը: Դրա համար նա պարտավոր է Պետդումա ուղարկել համապատասխան փաստաթուղթը: Ըստ նոր նախագծի, նախկին նախագահին անձեռնմխելիությունից կարող է զրկել Դաշնային խորհուրդը եւ միայն պետական դավաճանության կամ «այլ ծանր հանցագործություն կատարելու մեջ Պետդումայի կողմից առաջադրված մեղադրանքի հիման վրա: Դրանից հետո մեղադրանքը պետք է հաստատեն Գերագույն եւ Սահմանադրական դատարանները: Մեղադրանք առաջադրելու մասին Պետդումայի որոշումը եւ անձեռնմխելիությունից զրկելու մասին Դաշնային խորհրդի որոշումը պետք է ընդունի երկու պալատների խորհրդարանականների ընդհանուր թվի երկու երրորդը՝ պատգամավորների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ: Նախագահին պաշտոնից հեռանցնելու կամ պետության ղեկավարին անձեռնմխելիությունից զրկելու մասին Դաշնային խորհրդի որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան մեղադրանք առաջադրելուց հետո եռամսյա ժամկետում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: