Պաշտոնական Անկարան արձագանքել է Ֆրանսիայում «Գորշ գայլերին» վերաբերող արգելքին

Թուրքիայի արտգործնախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է Ֆրանսիայի կառավարության՝ երկրի տարածքում թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության գործունեությունն արգելելու որոշմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է «Գորշ գայլեր» ահաբեկչական շարժման գոյությունը, պնդելով՝ «առանձին մի շարք անհատների գործողություններից եզրակացնելը, թե նման շարժում կամ կազմավորում գոյություն ունի ու դրա վերաբերյալ մտացածին որոշում ընդունելը, ոչ այլ ինչ է, քան հակասական հոգեբանության վերջին դրսևորում, որի մեջ էլ գտնվում է այդ երկիրը»:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ արգելիք մասին հիշյալ որոշումը միաժամանակ ցույց է տալիս, որ Ֆրանսիայի կառավարությունն արդեն ամբողջապես «հայկական շրջանակների գերին է դարձել»։

«Ֆրանսիայի կառավարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ շարունակում է անտեսել այդ երկրում մոլեռանդ հայկական սփյուռքի՝ վերջին ամիսներին աճող և մեր քաղաքացիներին ու դիվանագիտական ներկայացուցչություններին թիրախավորող հրահրումները, սպառնալիքները և հարձակումները»,- ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում։

Տեսանյութեր

Լրահոս