Իշխանություններն ազգային գվարդիա են ուղարկել Փորթլենդ, որտեղ անկարգություններ են սկսվել
ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգի իշխանությունները որոշում են ընդունել ազգային գվարդիայի ստորաբաժանում ուղարկել Փորթլենդ քաղաք, որպեսզի տեղի իրավապահներին օգնեն այնտեղ ընտրությունների ֆոնին բռնկած անկարգությունները վերացնելու գործում: Այդ մասին հաղորդվում է օկրուգի շերիֆ Մալթնոմի գրասենյակի՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
«Բռնության զանգվածային գործողություններ են այժմ տեղի ունենում Փորթլենդի կենտրոնում: Ի շահ հանրային անվտանգության, նահանգապետ Քեյթ Բրաունը… գործի է դրել Օրեգոնի նահանգի ազգային գվարդիան՝ օգնություն ցուցաբերելու տեղի իրավապահ մարմիններին բռնության բոլոր գործողություններին հակազդելու նպատակով, ինչպես նաեւ հասարակական կարգը եւ հանրային անվտանգությունն ապահովելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Փորթլենդի ոստիկանությունը հայտարարել է նոյեմբերի 4-ի երեկոյան քաղաքում սկսված անկարգությունների մասին: Ինչպես հաղորդվում է, բողոքողների խմբերից մեկը, հավաքվելով Փորթլենդի կենտրոնում, սկսել է կոտրել ցուցափեղկերը եւ տարբեր առարկաներ նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա: Ներկայում հաղորդվում է առնվազն տասը ձերբակալվածների մասին:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ ձերբակալվածներից մեկից, որը, ենթարդվում է, «Մոլոտովի կոկտեյլ» է նետել ոստիկանների վրա, առգրավել են հրացան, պատրոններ, ինքնաշեն պայթուցիչներ եւ ներկով լի փոքրիկ բալոններ:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվել են նախագահական ընտրություններ. պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են հանրապետական Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատ Ջո Բայդենը: Ներկայում ընթանում է ձայների հաշվումը, երկու թեկնածուներն էլ հայտարարել են տարբեր նահանգներում խախտումների մասին եւ «ընտրությունների արդյունքների ազնվության պաշտպանության հատուկ ֆոնդեր» ստեղծելու մասին:
ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում նոյեմբերի 4-ին անցկացվել են բողոքներ, ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ ցուցարարների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Օրեգոնի նահանգ, իշխանություններ, ազգային գվարդիա, ուղարկում, Փորթլենդ, անկարգություններ