Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այսօր կայացավ Թբիլիսի-Երևան տեսակամուրջ՝ նվիրված Վրաստանում «գողական աշխարհի» դեմ պայքարի ներկա իրավիճակին:
Հունաստանի վճռաբեկ դատարանը մերժումով է պատասխանել ութ թուրք զինծառայողներին Թուրքիային հանձնելու երրորդ պահանջին:
Վրաստանի Գուդաուր լեռնադահուկային առողջավայրում շարքից դուրս է եկել ճոպանուղին:
Մայամիում (Ֆորիդայի նահանգ, ԱՄՆ) կամրջի փլվելու հետեւանքով զոհերի թիվը հասել է վեցի:
Ֆրանսիայում ձերբակալել են այն հրոսակախմբի անդամներին, որն ավելի քան 1,5 հազար կողոպուտ է կատարել կես տարվա ընթացքում:
Պաշտոնական Անկարան առաջին արձագանքն է տվել հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարևորում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ։ Այսօրվա ասուլիսի ժամանակ 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա գնահատում ԱՀ նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ, կարո՞ղ է այն ազդել բանակցային գործընթացի վրա, ի՞նչ կարելի է սպասել այդ առումով։
Թուրքիայի մեջլիսում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացը սկսել է իր ազդեցությունն ունենալ օրենսդիր մարմնի հանձնաժողովների աշխատանքի վրա:
Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող բանակցությունների 9-րդ կկայանա 2018 թ. մայիսի կեսերին:
Թուրքիայի մեջլիսի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր, Իսլամական համագործակցություն կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Էքմելլեդդին Իհսանօղլուն Բաքվում կոնֆերանսի շրջանակում ելույթի ժամանակ կաթված է ստացել:
Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենիեն այդ երկրի քաղաքացիներին նախազգուշացրել է Եվրամիության կողմից անայցագիր ռեժիմի հնարավոր կասեցման մասին, եթե շարունակվի ապաստան հայցողների աճի միտումը:
«Քաղաքական իշխանությունների փոփոխություն չի սպասվում ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Չինաստանում, ո՛չ Թուրքիայում, ո՛չ Իրանում, և հավանաբար, ո՛չ էլ ԱՄՆ-ում, քանի որ Թրամփը լուրջ շանսեր ունի վերընտրվելու 2020 թվականին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Թուրքական հրետանին առավոտից ինտենսիվ կերպով գնդակոծում է Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքը (Հալեպից 65 կիլոմետր հեռավորությամբ):
Ֆրանսիան կարող ԱՄՆ-ի հետ համատեղ Սիրիայում իրականացնել քիմիական զենքի պահեստներին հարվածներ հասցնելու գործողություն, եթե ապացուցվի այդ զենքի օգտագործումը:
«Օրենքով գողերի» նկատմամբ Վրաստանում խստացվող օրենսդրությունը կարող է հանգեցնել այդ երկրից օրենքով գողերի միգրացիայի՝ դեպի հարևան երկրներ, այդ թվում՝ նաև Հայաստան:
Քյոլնում 43 մարդ է տուժել մարտի 15-ի երեկոյան քաղաքային երկու էլեկտրագնացքների բախման հեւանքով:
Մեծ Բրիտանիայի իշխանությունների որոշմամբ ռուս դիվանագետների արտաքսման հետեւանքով ՌԴ դեսպանության անձնակազմը զգալիորեն կկրճատվի:
ԱՄՆ արտգործնախարարության խոսնակ Հիթեր Նաուերտը հայտնել է, որ սիրիական Մանբիջի շուրջ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ներկայումս ոչ մի համաձայնագիր չի եղել:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կոչ է անում չհավատալ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հայտարարությանը, թե 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ՌԴ-ն հետևություններ է արել և այժմ նույն մասշտաբի զենք չի վաճառում Ադրբեջանին։
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի՝ Սիրիային նվիրված հաջորդ գագաթնաժողովները կկայանան Ստամբուլում եւ Թեհրանում:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Լիբանանի անվտանգության ուժերին աջակցության վերաբերյալ նախարարական համաժողովին:
Սիրիայում կշարունակեն գործել ապաէսկալացման չորս գոտիները:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել ակտիվորեն օժանդակել երկրում թռչող ավտոմոբիլների մշակմանը՝ տրանսպորտային խցանումների եւ բեռնահոսքերի օպտիմալացման խնդրի լուծման նպատակով:
Ստամբուլի ոստիկանությունը Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ ուղղված հատուկ գործողություններ է իրականացրել:
Սիրիական ճգնաժամը միայն քաղաքական լուծում ունի: Այդ մասին Աստանայում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ելույթ ունենալով Սիրիայում հրադադարի ռեժիմի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի նախարարական հանդիպմանը:
Ռուս զինծառայողները տեսահսկման խցիկներով կազմակերպել են առցանց հեռարձակում, որոնք ցույց են տալիս Արեւելյան Գութայից եւ Հալեպից քաղաքացիական բնակչության դուրսբերման համար նախատեսված հումանիտար միջանցքների աշխատանքը։
Յակուտսկի բնակիչները տեղական օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից մեկ օր անց, որտեղ վերթիռի ժամանակ օդանավից ոսկու ձուլակտորներ էին թափվել, շարունակում են փնտրել թանկարժեք բեռը:
Չինաստանի ժողովրդաազատագրական բանակն սկսել թ ծովային հետեւակի՝ իր տեսակի մեջ խոշորագույն անդրտարածաշրջանային զորավարժություններ, որոնց մասնակցում են ավելի քան 10 հազար զինծառայողներ:
Դոնալդ Թրամփ Կրտսերի՝ ԱՄՆ-ի նախագահի որդու կինն ապահարզան է տվել:
Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Ջավադ Զարիֆը եւ Մեւլյութ Չավուշօղլուն բանակցություններ են սկսել Աստանայում, որոնց ընթացքում կամփոփեն Աստանայի ձեւաչափով սիրիական հակամարտության կարգավորման աշխատանքի արդյունքները: