Մարտեր Ստեփանակերտ-Բերձոր ավտոճանապարհի համար. ANNA News-ը բացառիկ տեսանյութ է հրապարակել

ANNA News Military յութուբյան ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ռուս ռազմական լրագրող Ալեքսանդր Խարչենկոն ներկայացնում է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում` անցնելով Շուշիի փողոցներով:

Տեսանյութում նշվում է, որ հակառակ Ժնևյան պայմանավորվածությունների, հարյուրավոր արկեր են ընկնում հինավուրց Շուշի քաղաքի վրա:

«Շուշին բառացիորեն վերացնում են: Կրակի տակ են ընկնում քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես տեսնում ենք, ոչ մի ժնևյան պայմանավորվածություններ էլ չեն աշխատում»,-նշում է ռուս լրագրողը:

Տեսանյութում լրագրողը զրուցում է հայ զինվորների հետ, որոնք պատասխանում են ադրբեջանական հրետակոծություններին:

Տեսանյութեր

Լրահոս