Extinction Rebellion (XR) («Ապստամբություն բնաջնջման դեմ») շարժումը, որն արգելափակում է երթեւեկությունը՝ փորձելով իշխանությունների ուշադրությունը դարձնել բնապահպանական խնդիրների վրա, ակցիաներ է անցկացնում աշխարհի տասնյակ քաղաքներում, ինչի մասին վկայում են զանգվածային լրատվամիջոցները։
Հոնկոնգի տնտեսությունն առնվազն 2,8 մլրդ հոնկոնգյան դոլար (357 մլն դոլար) է կոցրել վերջին վեց օրվա զանգվածային անկարգությունների հետեւանքով:
Բրիտանական կառավարությունը պատրաստվում է այն բանին, որ Brexit-ի շուրջ բանակցությունները կավարտվեն արդեն այս շաբաթվա ընթացքում՝ առանց հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի ձեռքբերման:
ԱՄՆ-ը մշակում է նոր անհավատալի սպառազինություն, այդ թվում՝ նորագույն նմուշի սուզանավեր:
Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողությունները բացասաբար կազդեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում միջզգային կոալիցիայի ջանքերի վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ «կոչնչացի ու կկործանի Թուրքիայի տնտեսությունը, եթե թուրքերը անցնեն թույլատրելի սահմանը»։
«Այսինքն՝ բուն բանակցային գործընթացը փակուղում է, լուրջ հարցերի շուրջ քննարկում, փոխըմբռնում չկա, կան միմյանց հետ կապ չունեցող, միմյանց դիրքորոշումներից լիովին կտրված դիրքորոշումներ, որը սրում է իրավիճակը: Այս պայմաններում նույնիսկ հումանիտար գործընթացը երկար չի կարող հաջողություններ գրանցել»,- ասաց Հալբախը:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը ռեկորդային նվազագույն ցուցանիշ է արձանագրել պաշտոնավարումն սկսելուց ի վեր:
Գ. Մինասյանն անդրադարձավ նաև Ստեփանակերտը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու և երեք կողմերի համար ընդունելի լուծում գտնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնք, ըստ նրա, խոցելի են:
Իրանի իշխանությունները որոշում են ընդունել Իրաքի քաղաքացիների համար այցագրերի չեղարկման մասին, որը գործելու է երկու ամիս:
ԱՄՆ-ի դեսպանատան գործերի հավատարմատար Ջեֆրի Հովեները կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Պատճառն այն է, որ ամերիկյան դեսպանատան Twitter-ի էջը հավանություն է տվել (like) թուրք ընդդիմադիր լրագրող Էրգյուն Բաբահանի գրառմանը:
Սիրիայում շարունակվում են Հալեպի վերականգնման աշխատանքները: Տեսանյութում ցուցադրված է՝ ինչ տեսք ունի ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանը:
Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները բերման են ենթարկել «Ապստամբություն բնաջնջման դեմ» իրավապաշտպան շարժման 135 ներկայացուցիչների, որոնք Երկրի կլիմայի փոփոխման դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել Լոնդոնում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հոկտեմբերի 7-ին մեկնաբանելով Սիրիայի իրադրությունը, հայտարարել է, թե ժամանակն է, որ Միացյալ Նահանգները «դուրս գա այդ անվերջ պատերազմներից» եւ տուն վերադարձնի ամերիկացի զինվորներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում այսօր մասնակցել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons):
Թուրքիայի նոր ռազմական գործողությունը, որն ԱՄՆ-ի հետ փոխգործակցությամբ քրդերի դեմ պլանավորվել է Սիրիայի հյուսիս-արեւելքում, վիժեցնում է խաղաղ գործընթացն այդ երկրում:
Շուրջ երկու տասնյակ միգրանտներ, որոնք փորձում էին Աֆրիկայից Իտալիա հասնել Միջերկրական ծովով, անհետ կորել են իտալական Լամպեդուզա կղզու ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով. ջրից դուրսէ բերվել ինը զոհվածի մարմին:
Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ նոր բանակցություններ երկու երկրների արտաքին գործերի նախարարների՝ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումից հետո դեռեւս պլանավորված չեն:
«Աշխարհում միլիոնավոր մարդիկ գենի (ԴՆԹ-ի) հետազոտություն են ացնում՝ պարզելու իրենց նախնիների ծագումը: Թուրքիայում այդ տեստն արգելված է, սակայն արտասահման մեկնած բազմաթիվ թուրքեր, նշյալ գենետիկական հետազոտությունն անցնելով, պարզում են որ իրենց նախնիները հայեր, հրեաներ կամ կարմրամորթներ են»,- գրում է լիբերալ ուղղվածություն ունեցող «Ahval» թուրքալեզու կայքի վերլուծաբան Սիբել Էքինը:
Իրաքի բանակը հոկտեմբերի 7-ին ընդունել է Բաղդադի՝ առավելապես շիաներով բնակեցված Մադինաթ-Սադրի շրջանում ուժի վերազանցման փաստը:
Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել է, որ «թշնամիները» չեն կարողանա երկպառակություն սերմանել Իրաքի եւ Իրանի միջեւ։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հոկտեմբերի 7-ին հերքել է այն լուրերը, թե ինքը Վրաստան է ժամանել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ հակամարտության լուծման նախաձեռնությամբ։
Extinction Rebellion («Ապստամբություն բնաջնջման դեմ») բնապահպանական շարժման ակտիվիստներն արգելափակել են Ամստերդամի կենտրոնական շրջանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է Գերագույն դատարան դիմել եւ փորձել մինչեւ հոկտեմբերի 31-ը երկիրը Եվրամիության կազմից դուրս բերել Բրյուսելի հետ գործարքով կամ առանց դրա:
Առնվազն երկու միգրանտ է զոհվել նավաբեկության հետեւանքով, որն անցած գիշեր տեղի է ունեցել Լամպեդուզա իտալական կղզու ափերի մոտ:
Թաիլանդի հարավի Յալլա նահանգի քրեական դատարանի ավագ դատավորը դատավճռի ընթերցումից հետո, որին նա համաձայն չէր, փորձել է ինքնասպանություն գործել հենց դատարանի դահլիճում: Այդ մասին հայտնել է Thaiger լրատվական ինտերնետ-պորտալը:
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտայի Սոցիալիստական կուսակցությունը հաղթում է հոկտեմբերի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում:
ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ից ավելի լուրջ նախապատրաստություն է ակնկալում միջուկային խնդրի եւ երկկողմ հարաբերությունների նորմալացման այլ հարցերի շուրջ բանակցություններին:
Ճապոնիայի ձկնորսական տեսչական ստուգումների նավը հոկտեմբերի 7-ին բախվել է ԿԺԴՀ-ի դրոշի ներքո ընթացող ձկնորսական նավի: