Moderna-ն հայտնել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի 94.1 տոկոս արդյունավետության մասին

Նուբար Աֆեյանին պատկանող՝ ամերիկյան Moderna ընկերությունը հայտնել է Covid-19-ի դեմ իր մշակած պատվաստանյութի 94.1 տոկոս արդյունավետության մասին: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարություն է հրապարակել ընկերությունը:

«Մենք կշարունակենք աշխատել այն աշխատանքների ուղղությամբ, որոնք նախաձեռնել են աշխարհի մի շարք կարգավորող մարմիններ», – ասված է ընկերության հայտարարության մեջ:

Ընկերությունը հայտնել է նաև, որ դիմելու է ԱՄՆ-ի և ԵՄ կարգավորող մարմիններին՝ կորոնավիրուսի իր պատվաստանյութը հաստատելու համար: Moderna- ն շտապ դիմում կներկայացնի ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչություն, նաև շուկայի թույլտվության դիմում՝ Եվրոպական բժշկական գործակալությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031