Կալիֆոռնիայում մեկ օրում ռեկորդային թվով հիվանդացածներ են հոսպիտալացվել համավարակի ընթացքում
Կալիֆոնիայի նահանգում նոյեմբերի 28-ին նոր կորնավիրուսի համավարակի սկզբից ի վեր հոսպիտալացրել են ռեկորդային թվով հիվանդացածներ՝ ավելի քան 7,4 միլոն մարդ: Նոյեմբերի 29-ին այդ մասին հաղորդել է The Los Angeles Times թերթը:
Նահանգի իշխանությունները, հրատարակության տվյալներով, վախենում են, որ մոտ ժամանակներս COVID-19-ով հիվանդացածների թիվն էլ ավելի կաճի «սեւ ուրբաթից»՝ ԱՄՆ-ում Գոհաբանության օրվա տոնակատարությանը հաջորդած ապրանքների զանգվածային սպառավաճառքից հետո:
«Մենք պատրաստվել էինք (հիվանդացածների թվի) ավելացմանը, բայց մեզնից ոչ մեկը չէր սպասում, թե այն այդքան մեծ կլինի այս կարճատեւ ժամանակամիջոցում»,- մեջբերում է թերթը Լոս Անջելեսի օկրուգի գլխավոր բժիշկ Բարբարա Ֆեռերի խոսքը: Վերջին շաբաթներին նահանգում ախտահարվածների թիվը կտրուկ աճել է եւ համավարակի սկզբից ի վեր գերազանցել 1,2 միլիոնը: Անցած յոթ օրում, գրում է հրատարակությունը, Կալիֆոռնիայում օրական գրանցվել է վարակման ավելի ան 13 հազար նոր դեպք, գրեթե 20 հազար հիվանդացածներ մահացել են: Ֆեռերը կարծում է, որ «սեւ ուրբաթի» եւ Գոհաբանության օրվա հետեւանքները, երբ առնվազն 7 միլիոն ամերիկացիներ, հակառակ համավարակի շրջանում տանը մնալու՝ բժիշկների հանձնարարկաններին, հյուր են մեկնել հարազատների եւ բարեկամաների մոտ, կդրսեւորվերեն առաջիկա երկու – երեք շաբաթներին:
«Մենք շատ բարդ շրջան ենք սպասում, քանի որ կդառնանք (հիվանդացածների թվի) կտրուկ աճի ականատեսներն արդեն դիտարկվող կտրուկ աճի ալիքին»,- հայտարարել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: