Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին, որը ձերբակալված է պետական հեղաշրջման նախապատրաստման մեղադրանքով, ապրիլի 12-ին քննչական մեկուսարանից տարել են հոսպիտալ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ապրիլի 12-ին հեռախոսով քննարկել է Սիրիայի իրավիճակը եւ միջազգային իրադրությունը:
Արեւմուտքի երկրները «փորձում են Սիրիայում փոխել իրադարձությունների ընթացքը նրա բանակի կողմից ահաբեկիչների նկատմամբ ձեռք բերված հաղթանակներից հետո»:
Անկարան Մոսկվայից թուրք քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի վերադարձ է ակնկալում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երբեք Սիրիային հարված հասցնելու ստույգ ժամկետներ չի նշել:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության վարչակազմի ղեկավար է նշանակել իրավաբան Շալվա Թադումաձեին:
ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների միջեւ Սիրիայի գծով հատուկ կապը գտնվում է ակտիվ վիճակում:
Եվրամիության խորհուրդն ապրիլի 12-ին մինչեւ 2019 թվականի ապրիլի 19-ը երկարաձգել է Եվրամիության սահմանափակիչ միջոցներն «ի պատասխան Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումների»:
Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում կմնա Եվրամիությանը գազի հանգուցային մատակարարը, բայց նա պետք է գտնվի մրցակցության պայմաններում, որպեսզի էներգակիրների գները շահավետ լինեն Եվրամիության համար:
Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների դեմ ուղղված հանրահավաք է իրականացնելու:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ապրիլի 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկելու է Սիրիայում ճգնաժամի սրվելը:
Անկարան ափսոսանք է հայտնում այն բանի կապակցությամբ, որ Ռուսաստանը վետո դրեց Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննության վերաբերյալ բանաձեւի ամերիկյան նախագծի վրա:
Իսրայելացիները շչակների երկարատեւ հնչյունների ներքո գլուխ են խոնարհել Հոլոքոստի զոհերի հիշատակին՝ անուն առ անուն հիշելով վեց միլիոն զոհվածներին եվրոպացի հրեության ցեղասպանության ժամանակ եւ տարբեր ձեւերով կրկնելով «այլեւս երբեք» պատգամը։
Թուրքիան մտադիր է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ քննարկել Ինջիռլիքի բազայի օգտագործումը Սիրիայում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հնարավոր գործողության դեպքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է SESTA-FOSTA օրինագիծը, որն արգելում է սեքս-առեւտուրը Համացանցում։
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի դուստրը՝ Կլոդը, հոր հին կոստյումները եւ սվիտերները տվել է միգրանտներին օգնելու համար:
ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն համաձայնեցնում են երկու երկրների ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի վերջին մանրամասները:
Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, որը բոյկոտել էր նախագահական ընտրությունները, չի ճանաչում դրանց արդյունքները:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կարծում է, որ երկրում անհրաժեշտ է կրճատել համալսարանների թիվը:
Երեք մարդ է զոհվել, եւս երեքն անհայտ կորել ապրիլի 12-ին Դեղին ծովում Տանզանիայի դրոշի ներքո նավարկող 500 տոննա ջրատարողությամբ սառնանավի եւ 15-տոննանոց հարավկորեական ձկնորսական առագաստանավի բախման հետեւանքով:
«Թալիբան» արմատական շարժման զինյալները Աֆղանստանի կենտրոնական մասում գրոհել են Ղազնի քաղաքի շրջանային վարչակազմի շենքը եւ ոստիկանության հսկիչ անցակետը, ինչի հետեւանքով զոհվել են շրջանի ղեկավարը եւ յոթ ոստիկան:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանի համար վիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ, և դա բարեբախտաբար, որովհետև Ադրբեջանի հույսը պատերազմն է, հետևաբար եթե չկա հույս, ուրեմն կա խաղաղություն: Ալիևն, անկասկած, հույս ունի, որ աշխարհաքաղաքական դիմակայությունը կբերի պատերազմի հնարավորության: Ադրբեջանի նախագահի համար, իհարկե, զոհերը և ավերածությունները՝ թե՛ իր, թե՛ Հայաստանի կողմից, խնդիր չեն: Նրա համար […]
Երկրորդ օրը լինելով՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Մարք Ցուքերբերգը չորեքշաբթի օրը շարունակում էր պատասխանել ԱՄՆ-ի կոնգրեսականների հարցերին։
Անկարայի հանրապետական դատախազությունը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 8 պատգամավորի նկատմամբ իրավական գործընթաց սկսելու նպատակով պահանջագիր է պատրաստել: Պատգամավորների շարքում է նաև հայազգի Գարո Փայլանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում իշխող ՀՀԿ-ն նախօրեին տեղի ունեցած գործկոմի նիստում կայացրեց Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու պաշտոնական որոշումը: Որոշումը կայացվել է միաձայն:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարտերը Դոնալդ Թրամփին նախազգուշացրել է Ռուսաստանի, Սիրիայի եւ Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական որեւէ գործողության վտանգավորության մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է «Սիրիայի ճգնաժամը», երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են սերտ կապ պահպանել այդ երկրում տիրող իրադրության շուրջ:
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն (ՔԶԱԿ) ավարտել է մարտի սկզբին Սոլսբերիում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման գործով հետաքննությունը եւ արդյունքները փոխանցել է Մեծ Բրիտանիային:
Սիրիայի կառավարական զորքերը վերահսկողություն են հաստատել Դումա քաղաքում, որն ավելի վաղ գտնվում էր «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման զինյալների վերահսկողության ներքո:
Մայք Պոմպեոն, որն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում լսումների ընթացակարգ է անցնում երկրի նոր պետքարտուղար պաշտոնում հաստատվելու կապակցությամբ, կհայտարարի, որ իր գալով կավարտվի Վաշինգտոնի «մեղմ» քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: