Բաժիններ՝

Թրամփի շտաբը պատրաստվում է խախտումների վկայություններ ներկայացնել Նեւադայի ընտրություններում

ԱՄՆ-ի գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի շտաբի ներկայացուցիչներն այս շաբաթ կներկայացնեն խախտումների վկայություններ Նեւադայի նահանգում պետության ղեկավարի ընտրություններում քվեարկության ժամանակ: Նոյեմբերի 30-ին Fox News հեռուստաալիքի եթերում այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքինենին: «Նահանգը, որին անհրաժեշտ է այս շաբաթ ուշադրությամբ հետեւել, Նեւադան է,- նշել է նա:- Դատարանը մեզ թույլատրեց ներկայացնել ականատեսների վկայությունները»:

Մաքինենիի խոսքով՝ ենթադրյալ խախտումների ականատեսների վկայությունները, խախտումներ, որոնք պնդում են Թրամփի կողմնակիցները, «Նեւադայի դատարանում կլսվեն չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին»: ԱՄՆ-ում ընտրությունները կայացան նոյեմբերի 3-ին: ԱՄՆ-ի առաջատար զանգվածային լրատվամիջոցների գնահատումների համաձայն՝ Բայդենը կանխավ ապահովել է քվեատուների կոլեգիայի ավելի քան 270 անդամների պաշտպանությունը, որոնց ձայները նրան անհրաժեշտ են Թրամփի նկատմամբ հաղթանակի համար:

Նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ի վարչակազմի Ընդհանուր հարցերի պրոֆիլային վարչությունը փաստորեն Բայդենին ճանաչել է ընտրված նախագահ եւ նրան գրավոր ձեւով ծանուցել նրա անձնախմբին բյուջետային միջոցների տրամադրման պատրաստակամության մասին, որոնք անհրաժեշտ են Միացյալ Նահանգների հաջորդ ղեկավարի առաջիկա պաշտոնն ստանձնելու շրջանակում գործերի ընդունում-հանձնում սկսելու համար: Այնուամենայնիվ գործող նախագահը չի ընդունում պարտությունը եւ հայտարարում է դատարաններ դիմելու մտադրության մասին՝ ընտրողների ձայների վերահաշվարկ անցկացնելու պահանջով, քանի որ, նրա կարծիքով, ընտրություններում տեղ են գտել բազմաթիվ խախտումներ դեմոկրատների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս