Բաժիններ՝

Վիսկոնսինում հաստատել են Բայդենի հաղթանակն այս նահանգում

Վիսկոնսինում հաստատել են նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակն այս նահանգում՝ ամփոփելով երկու ընտրատարածքներում վերահաշվարկի արդյունքները: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Վիսկոնսինի ընտրական հանձնաժողովի ղեկավար Էնն Ջեյկոբսը:

Վերահաշվարկը կատարվել է Դեյնի եւ Միլուոքիի ընտրատարածքներում:

Այսպիսով, Բայդենը պետք է շահի նահանգի քվեատուների 10 ձայն: Վիսկոնսինում դեռ սպասվում է ընտրությունների արդյունքների պաշտոնական հաստատումը:

Վերահաշվարկի արդյունքում Բայդենի եւ Դոնալդ Թրամփի տարբերությունը կազմել է շուրջ 20 հազար ձայն՝ ավելանալով 74 ձայնով:

Ինչպես սպասվում է, գործող նախագահի իրավաբանների թիմը կկարողանա արդյունքները վիճարկել առաջիկա հինգ օրվա ընթացքում: Թրամփն ավելի վաղ խոստացել էր, որ իր փաստաբանները հայցը կներկայացնեն նոյեմբերի 30-ին կամ դեկտեմբերի 1-ին:

Բացի այդ, Վիսկոնսինում դեռ հնարավոր են ընտրությունների արդյունքների շուրջ կուսակցական վեճերը: Ջեյկոբսն ընտրությունների արդյունքների մասին նոյեմբերի 30-ին հայտարարություն էր արել սեփական անունից այն դեպքում, երբ նահանգի ընտրական հանձնաժողովի լրիվ կազմը, ներառյալ հանրապետականները, հավաքվելու է միայն դեկտեմբերի 1-ին:

Պետության ղեկավարի ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին: Ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները հաղթող են հայտարարել Բայդենին: Աշխարհի բազմաթիվ ղեկավարներ արդեն շնորհավորել են նրան:

Դրա հետ մեկտեղ Թրամփը հայտարարել է, որ ընտրությունները դեռ հեռու են ավարտվելուց, նա մտադիր է սեփական հաղթանակը պահանջել դատարաններում: ԱՄՆ-ի ղեկավարի իրավաբանները մի շարք հայցեր են ներկայացրել՝ պահանջելով կասեցնել կամ վերահաշվել ձայները, ինչպես նաեւ հետաքննել ենթադրյալ խախտումները մի շարք նահանգներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս