
Բայդենը վնասվածք է ստացել իր շան հետ խաղալիս

Ջո Բայդենը, որն իրեն հայտարարել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններտ հաղթող, ոտնաթաթի աննշան կոտրվածքներ է ստացել իր շներից մեկի հետ խաղալիս: Դա են ցույց տվել կրկնակի համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները, հայտնել է նախագահի թեկնածուի բժիշկը՝ Քեւին Օ՛Քոնները:
Հաջորդ համակարգչային տոմոգրաֆիան «հաստատել է Բայդենի կողային եւ միջակա սեպաձեւ ոսկրերի ոչ մեծ կոտրվածքներ, որոնք գտնվում են ոտնաթաթի մեջտեղում»,-ասվում է բժշկի հայտարարության մեջ:
Օ՛Քոնները հավելել է, որ Բայդենը մի քանի շաբաթ հատուկ կոշիկ է կրելու: Նախնական զննումը, ինչպես ավելի վաղ հայտնել է Օ՛Քոնները, ցույց է տվել հոդախախտում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: