«Մոսկվան ներկայումս այնպիսի քաղաքականություն է վարում, որը, եթե կարդաք, նույնիսկ կծիծաղեք: ՄԱԿ ԱԽ նիստին Նյու Յորքում նախագահողի հայտարարությունը թուրքական օպերացիայի մասին պահանջում էր կոնսենսուս, այդ հայտարարությունը չընդունվեց, քանի որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը դրան խոչընդոտեցին, այսինքն՝ աջակցելով թուրքերին»:
Քաղտեխնոլոգը Փաշինյանի՝ Ալիևին տրված պատասխանը դրական է գնահատում, սակայն նշում, որ այն կարելի էր նաև հավելել հետևյալով. «Այդ պահին կարելի էր նաև շեշտել, որ քնած մարդուն կացնահարած Սաֆարովին հերոսացնող ազգն ուրիշի հերոսներից ընդհանրապես իրավունք չունի խոսելու»։
Ճապոնիայի տեղական իշխանությունները «Հագիբիս» թայֆունի պատճառով ինը միլիոն մարդու տարհանման հրահանգ են տվել:
Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկում կրակոցների հետևանքով զոհվել է չորս մարդ, երեքը ստացել են լուրջ վնասվածքներ:
Ճապոնիան պատուհասած «Հագիբիս» թայֆունի հետևանքով տուժածների թիվը անցնում է 50-ը: Մեկ մարդ մահացել է, չորսն՝ անհետ կորել:
Գերմանիայի Համբուգ քաղաքում հոկտեմբերի 11-ի գիշերն անհայտ անձը դանակով հարձակում է գործել անցորդների վրա:
Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ:
Սիրիայի Թել Աբյադ բնակավայրից Հալեպ հասած հայերը պատմել են Թուրքական ռազմական գործողություններից հետո այդ շրջանում եղած իրավիճակի մասին:
«Ռուսաստանը Թուրքիայի ներսում իր շահն ունի և սպասում է իր առևտուրն ավարտին հասցնելու հարմար պահին»,- նկատեց Հովհաննիսյանը։
Չնայած բազմաթիվ երկրների ու միջազգային կազմակերպությունների հնչեցրած զսպվածության կոչերին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի պատրաստվում հետ կանգնել և զորքերը դուրս բերել Սիրիայից ու դադարեցնել ռազմական գործողությունները։
Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը որոշում է ընդունել ժամանակավորապես փակել Հանեդա և Նարիտա օդանավակայանները՝ կապված մոտեցող «Հագիբիս» հզոր թայֆունի հետ:
2019 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին «խաղաղության հասնելու ջանքերի» եւ միջազգային համագործակցության գործում ներդրած ավանդի համար։
Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը թողարկել է զուտ ոսկուց պատրաստված աշխարհում առաջին բանկային վճարային քարտը:
«Մոսկվայի համար Հայաստանը կարևոր է, բայց Թուրքիան ավելի կարևոր է, Մոսկվայի համար կարևոր է նաև Ադրբեջանը: Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Հայաստանը, Ադրբեջանը, ինչո:ւ ոչ՝ նաև Վրաստանը վերադառնան անցյալ, որպեսզի Ռուսաստանը լինի դոմինանտ այս գոտում: Իսկ երբ մի իրավիճակ է, որում Մոսկվան գործընկեր է Հայաստանի հետ, իսկ մյուսների հետ՝ ոչ, դա ձեռնտու չէ Մոսկվային, հետաքրքիր չէ Մոսկվայի համար»:
Իտալիայի Սիցիլիա կղզու արեւելյան ափին գտնվող էտնա հրաբխի ակտիվության նոր ուժգնացում են հոկտեմբերի 11-ին գրանցել Իտալիայի Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) մասնագետները։
Ճապոնիայի մայրաքաղաքի տարածաշրջանի բնակիչները վաղօրոք պատրաստվում են «Հագիբիս» թայֆունի մոտենալուն ճապոնական արշիպելագին. Տոկիոյի խանութների վաճառասեղաններից անհետացել են հացը, ջուրը, արիշտան եւ գազի բալոնները:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ստորագրել, որը թույլատրում է ԱՄՆ ֆինանսների նախարարությանը պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:
Աշխարհի տարբեր կողմերից դատապարտող հայտարարություններ և դադարեցման կոչեր են տարածվում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողության վերաբերյալ:
168.am-ի հետ զրույցում ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան անդրադառնալով Սիրիայում թուրքական բանակի կազմում ադրբեջանցիների ներգրավվելուն՝ նշեց, որ իրականում ադրբեջանցիները Սիրիայում եղել են կոնֆլիկտի սկզբից՝ «Իսլամական պետության» կողմից կռվող։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանի 1000 քաղաքացիներ են կռվել Սիրիայում։
Կենտրոնամետ Դեմոկրատ Ինտերնացիոնալ կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել Սիրիայում փոքրամասնություններին թուրքական արյունալի ագրեսիայից պաշտպանելու անհրաժեշտության մասին: Կուսակցությունն իր Թվիթերյան միկրոբլոգի էջում նշել է, որ հայ, ասորի և այլ ազգային ու կրոնական փոքրամասնությունները պետք է պաշտպանված լինեն:
Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ են անում Թուրքիային՝ դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական գործողությունները:
Եվրամիության 27 երկրների բարձրաստիճան դիվանագետները հոկտեմբերի 11-ին Brexit-ի շուրջ ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեին հանձնարարել են՝ ակտիվացնել եւ արագացնել հանրակցության կազմից Մեծ Բրիտանինայի՝ առաջիկա դուրս գալու պայմանների վերաբերյալ Լոնդոնի հետ բանակցությունների գործընթացը:
Փախստականների առջեւ Եվրոպայի դուռը բացելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպառնալիքները բացարձակապես անընդունելի են:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մինչ այժմ իրատեսական առաջարկություն չեն ներկայացրել Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի վերաբերյալ:
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսեցի Կամիշլիի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ. ի տարբերություն նախորդ երկու օրերի՝ քաղաքում վիճակն այս պահին հանգիստ է։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանին նշանակել Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան:
Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը հոկտեմբերի 11-ին հաստատել է, որ իրանական լցանավը Կարմիր ծովում հարձակման է ենթարկվել:
Ավելի քան 70 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները Սիրիայի հյուսիսում մարտական գործողությունների սաստկանալու պատճառով:
Ադրբեջանցիները ցանկանում են մասնակցել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողությանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 11-ին բանակցություններ է վարել Թուրքիայում։