
Իրանում կստեղծեն աշխատանքային խումբ միջուկագետ ֆիզիկոսին սպանողների հետապնդման համար

Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կարգդարել է ստեղծել հատուկ աշխատանքային խումբ միջուկագատ ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության հարցով հետաքննության համար: Նոյեմբերի 30-ին այդ մասին հաղորդել է Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությունը:
«Գլխավոր դատախազը զինված ուժերի գլխավոր շտաբի, զինված ուժերին կից դատական կազմակերպության, հետախուզության եւ անվանգության ծառայության հետ համագործակցությամբ կկազմի հատուկ աշխատանքային խումբ սպանություն կատարողների եւ դրա կազմակերպիչների դատական հետապնդության համար»,- մեջբերում է գործակալությունը Ռայիսիի կարգադրությունը:
Նոյեմբերի 27-ին Fars գործակալությունը հայտնել է Ֆահրիզադեի դեմ մահափորձի մասին, որը ղեկավարում էր երկրի պաշտպանության նախարարությանը կից հետազոտությունների կենտրոնը: Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը հավաստել է, որ գիտնականը վիրավորվել է եւ մահացել հիվանդանոցում: Իրանի արտգործնախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ մասնագետի սպանության գործում նկատվում է Իսրայելի հետքը: Մեջլիսի (խորհրդարանի) ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազել Ամույիի խոսքով՝ մահափորձը կազմակերպվել է Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից՝ այլ երկրների հետախուզությունների հնարավոր ներգրավմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: