ՀԱՊԿ-ն ամրապնդել է համագործակցությունը 2020 թվականին. Շոյգու

Միջոցառումները, որոնք անցկացվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից, ամրապնդել են ՀԱՊԿ-ի մասնակից երկրների ռազմական գերատեսչությունների համագործակցությունը: Այդ մասին դեկտեմբերի 1-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Դրանք (միջոցառումները) օգնել են լուծել կազմակերպությունում Ռուսաստանի նախագահությամբ գերակա խնդիրները, ինչպես նաեւ նպաստել համագործակցության ամրապնդմանը մեր երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ»,-ասել է նա՝ հանդես գալով ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստում: Անցկացված միջոցառումների թվում Շոյգուն հատկապես նշել է Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունը եւ շքերթը Կարմիր հրապարակում, որը տեղի է ունեցել հունիսի 24-ին:

Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին դրան ՀԱՊԿ-ի զինծառայողների մասնակցության համար: Նաեւ նախարարը պատմել է ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի եւ ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների՝ առաջին անգամ սեպտեմբերին անցկացված համատեղ նիստի մասին: Նա նիստը որակել է «կարեւոր ներդրում ՀԱՊԿ-ի հեղինակության ամրապնդման, գլոբալ անվտանգության միասնական դիրքորոշման ձեւավորման, վստահելի երկխոսության կառուցման, փոխըմբռնման ամրապնդման գործում»,-հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս