
Գերմանիայի կանցլերը ահազանգել է ԵՄ-Թուրքիա հարաբերություններում առաջընթացի բացակայության մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրախորհրդարանի հերթական նիստի ժամանակ անդրադարձել է ԵՄ-Թուրքիա հարաբերություններին։
Ինչպես հաղորդում է Reuters միջազգային լրատվական գործակալությունը, Մերկելն իր ելույթում նշել է, որ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում չի գրանցվել ցանկալի առաջընթաց։
«Չենք կարողացել ապահովել ցանկալի առաջընթացը ԵՄ-Թուրքիա հարաբերություններում», – ասել է Գերմանիայի կանցլերը։