
Մեծ Բրիտանիայում մեկ օրում գրանցվել է Covid-19-ի ավելի քան 12.000 դեպք

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում կազմել է 12 հազար 330, կորոնավիրուսից մահացել է 205 մարդ:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Բրիտանիայի առողջապահության նախարարության տվյալներին:
Նախորդ օրն արձանագրվել էր 12 հազար 155 դեպք, մահացել էր 215 քաղաքացի:
Երկրում ընդհանուր հաստատված է 1 մլն 629 հազար 657 դեպք, մահացել է 58 հազար 448 մարդ: