Բաժիններ՝

Անթալիայում Թուրքիայի պետական դրոշը նետել են աղբամանը

Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի Քումլուջա շրջանում երկրի պետական դրոշը հայտնվել է աղբամանում: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Քաղաքի բնակիչներն այն լուսանկարել և տեղադրել են համացանցում, որը հիստերիայի ալիք է բարձրացրել թուրք հասարակության մոլեռանդ շրջանակների մոտ, ինչպես նաև քննարկման առարկա դարձել սոցցանցերում։

Միջադեպի առնչությամբ Քումլուջայի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել: Քննություն կատարելու համար դեպքի վայր են մեկնել ժանդարմերիայի և քաղաքապետարանին կից ոստիկանական ուժերը:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ Քումլուջայի նավաստիներն աղբը թափելուց չեն նկատել, որ տոպրակի մեջ թուրքական դրոշներ ու Քումլուջայի քաղաքապետարանի տարբերանշանով պաստառներ են եղել:

Նշվում է, որ անցյալ տարի տոնակատարություններից մեկի ժամանակ այդ դրոշներն ու պաստառները բաժանվել էին նավաստիներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031