Բաժիններ՝

ԱՄՆ-ի և Մեքսիկայի ղեկավարները կզարգացնեն համագործակցությունը համավարակի դեմ պայքարի բնագավառում

ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի նախագահներ Ջո Բայդենը եւ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մարտի 1-ին կայացած վիրտուալ ձեւաչափով բանակցություններում համաձայնության են եկել զարգացնելու համագործակցությունը համավարկի դեմ պայքարի բնագավառում: Դա հետեւում է երկու երկրների համատեղ հայտարարությունից, որը մարիտի 1-ին տարածել է Սպիտակ տունը։

«Նրանք համաձայնության եկան խորացնելու համագործակցությունը համավարակի հակազդման բնագավառում, այդ թվում հանրային առողջապահության հնարավորությունների ընդլայնման, տեղեկատվության փոխանակման եւ միգրացիոն քաղաքականության մշակման միջոցով: Գիտակցելով երկկողմ տնտեսական հարաբերությունների ռազմավարական կարեւորությունը՝ նրանք հավաստեցին իրենց կողմնակցությունը Կանադայի, Մեքսիկայի եւԱՄՆ-ի առեւտրական համաձայնագրին (…): Երկու ղեկավարները պայմանավորվեցին ամրապնդել մատակարարումների շղթաների կայունությունն ու անվտանգությունը, (…) (նրանք) նաեւ համաձայնվեցին վերականգնելու բարձր մակարդակի տնտեսական երկխոսությունն այդ նպատակներին հասնելու համար»,- ասված է փաստաթղթում: Բացի դրանից, երկու երկրների նախագահները նաեւ քննարկել են համագործակցությունն անվտանգության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, կոռուպցիայի հակազդման ոլորտներում, ինչպես նաեւ միգրացիոն քաղաքականության հարցերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031