Բաժիններ՝

ԵՀ-ն մարտին կներկայացնի պատվաստման հավաստագրի նախագիծը հետագա քննարկման համար

Եվրահանձնաժողովը (ԵՀ) մարտին կներկայացնի նոր կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին հավաստագրի նախագիծը: Մարտի 1-ին այդ մասին հայտնել է ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Ինչ վերաբերում է այն հայցին, թե ինչ տեսք կունենա թվային տեղեկաթերթիկը. մենք օրենսդրական առաջարկությունը կներկայացնենք մարտին»,- մեջբերում է նրա խոսքը Reuters գործակալությունը: Անցյալ շաբաթ կայացել է Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որտեղ չի ընդունվել գործնական որոշում պատվաստման հավաստագրերի սահմանման եւ օգտագործման մասին: Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ մնում են չլուծված շատ հարցեր, որոնց համաձայնեցման համար անհրաժեշտ է առնվազն երեք ամիս:

Իր հերթին, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելն ընդգծել է, որ առայժմ պարզ չէ, թե ինչպես կարող են օգտագործվել փաստաթղթի տվյալները եւ ինչպես կապահովվի դրանց փոխադարձ ճանաչումը Եվրամիությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս