Բաժիններ՝

Ընդդիմությունն սկսել է Վրաստանի խորհրդարանի պիկետումը. ձերբակալվել է ակցիայի մասնակիցներից մեկը

Վրաստանի խորհրդարանի մուտքի մոտ, որտեղ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները եւ նրանց կողմնակիցներն օրենսդիր մարմնի պիկետում են կազմակերպել լիագումար նիստի օրը, առավոտվանից մոբիլիզացված է ոստիկանությունը։

Պիկետումն սկսվել է 9:00-ից: Յուրաքանչյուր պատգամավորի հայտնվելը հարուցում է պիկետի մասնակիցների բուռն արձագանքը: Բողոքավորները խորհրդարանականներին դիմավորում են վիրավորական բացականչություններով, ինչն արդեն հանգեցրել է ոստիկանության հետ ընդհարման: Մեկ մարդ ձերբակալված է, դա «Միասնական ազգային շարժման» անդամ Բեսո Գազդելիանին է:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ընդդիմությունը, դա բողոքի խաղաղ ակցիա է, որտեղ իրենք մեկ անգամ եւս կհնչեցնեն իրենց պահանջները. արտահերթ ընտրությունների անցկացում եւ այսպես կոչված «քաղբանտարկյալների» ազատ արձակում: Ընդդիմության պլաններում են նաեւ մարտի 5-ին կառավարական դիվանատան շենքի պիկետումը, մարտի 9-ին՝ բողոքի ակցիա Վրաստանի ներքգործնախարարության մոտ, մարտի 11-ին՝ ակցիա Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ, մարտի 13-ին ընդդիմությունը կրկին հանրահավաքի կգնա խորհրդարանի մոտ Ռուսթավելիի պողոտայում, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031