Բաժիններ՝

Սալվադորի նախագահին մեղադրել են ընտրական օրենսդրության խախտման մեջ

Սալվադորի ընդդիմությունը դիմել է երկրի Գերագույն ընտրական դատարան՝ հանրապետության նախագահ Նայիբ Բուկելեի դեմ գանգատով՝ նրան մեղադրելով Օրենսդրական ասամբլեայի (միապալատ խորհրդարան) պատգամավորների ընտրությունների օրը ընտրական օրենսդրության խախտման մեջ: Ինչպես հաղորդվում է Twitter-ում ատյանի էջում, գանգատի քննումից հետո քաղաքական գործչին պարտավորեցրել են տեղեկատվություն չհարապարակել սոցիալական ցանցերում եւ մամուլի ասուլիսներ չհրավիրել մինչեւ ձայները հաշվելու ավարտը։

Կամարտահահայտության վերջին ժամերին պետության ղեկավարը հանդես է եկել մամուլի ասուլիսում, նրա ելույթի մի մասն ընդդիմախոսները գնահատել են որպես կոչ քվեարկելու իր ստեղծած «Նոր գաղափարներ» կուսակցության օգտին: Սալվադորի օրենքների համաձայն՝ քարոզչությունն արգելված է քվեակությունից երեք օր առաջ եւ ընտրությունների օրը: Այս պահին ընտրական հանձնաժողովում հաշվում են ձայները:

Նախնական տվյալներով՝ կամարտահայտությանը մասնակցել է ցուցակներում գրանցված 5,4 միլիոն ընտրողներից ավելի քան 2 միլիոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս