
5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տայվանի ափերի մոտ

Մարտի 2-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տայվանի հարավ – արեւելյան ափի մոտ: Այդ մասին հայտնել է այդ կղզու սեյսմոլոգիական ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել էԹայդուն քաղաքից 93,6 կիլոմետր հեռավորության վրա, օջախն ընկած է եղել 31,2 կիլոմետր ծովի հատակի տակ: Գետնի տատանումներ են զգացվել Փինդունի եւ Թայդունի գավառների տարածքում: Տվյալներ տուժածների եւ վնասի մասին չեն ստացվել: 23 միլիոն բնակչությամբ Տայվանը գտնվում է Արեւելյան Ասիայի սեյսմիկ առավել ակտիվ գոտիներից մեկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: