Բաժիններ՝

Աֆղանստանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը մեկնել է Քաբուլ և Դոհա

Աֆղանստանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադն այցով կժամանի Քաբուլ, Դոհա եւ տարածաշրջանի այլ երկրների մայրաքաղաքներ: Փետրվարի 28-ին այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Նա կվերսկսի քննարկումներն (Աֆղանստանի) Իսլամական Հանրապետության (իշխանությունների ներկայացուցիչների), Աֆղանստանի առաջնորդների, «Թալիբան» շարժման եւ տարածաշրջանի երկրների ներկայացուցիչների հետ, որոնց շահերին ամենից շատ է համապատասխանում արդարացի եւ կայուն կարգավորումն, ինչպես նաեւ մշտական եւ համապարփակ հրադարդը»,- ասված է հաղորդագրության մեջ: Պետդեպարտամենտը չի ճշտում, թե դարձյալ ինչ երկրներ կայցելի Խալիլզադը, տեղեկատվություն այն մասին, թե որքան կտեւի նրա արտասահմանյան ուղեւորությունը, նույնպես չեն հայտնում: 2020 թվականի փետրվարի 29-ին ԱՄՆ-ի նախորդ կառավարությունը նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ եւ «Թալիբան» շարժումը Դոհայում ստորագրել են հաշտության համաձայնագիր:

Ըստ համաձայնությունների՝ Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցները եւ կոալիցիան պարտավորվում են 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից դուրս բերել բոլոր զորքերը: Թալիբներն իրենց հերթին երաշխավորում են, որ Աֆղանստանի տարածքը չեն օգտագործի այնպիսի գործողությունների համար, որոնք սպառնալիք են նեկայացնում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների անվտանգության համար: ԱՄՆ-ի ներկայիս կառավարությունն ավելի վաղ նախազգուշացրել է, որ հետագա որոշումներ կընդունի Աֆղանստանի վերաբերյալ, այդ թվում այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման գործողություններ այն բանի ուսումնասիրումից հետո, թե թալիբներն ինչպես են կատարում հաշտության համաձայնությունների պայմանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս