Լոնդոնի Լեյտոն շրջանի արդյունաբերական պահեստում հզոր պայթյուն է որոտացել: 120 հրշեջներ են աշխատել կրակը մարելու համար:
Թուրքիայի ծովափնյա Իզմիր քաղաքում մոտ 3մլն մարդ է մասնակցել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) կողմից նախագահի թեկանծու առաջադրված Մուհարրեմ Ինջեի նախընտրական հանրահավաքին։
Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում նոր վարչապետին աջակցելու նպատակով կազմակերպված հանրահավաքի ժամանակ որոտացել է պայթյուն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները՝ այդ երկիրն անվանելով «բացառիկ սպառնալիք» իր միջուկային զենքի համար:
Գերմանիայի Ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը հաստատել է, որ մտադիր են փախստականների համար խստացնել սահմանային վերահսկողությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման պետք է հանձնվեր դեռ 2012թ-ի հոկտեմբեր ամսին: Բայց առ այսօր օդանավակայանը շահագործման չի հանձնվել քաղաքացիական օդանավերին հարված հասցնելու Ադրբեջանի սպառնալիքների պատճառով:
Հնդկաստանում մկները բանկոմատներից մեկում մասնակիորեն ոչնչացրել են 1,23 միլիոն ռուփի ընդհանուր գումարի թղթադրամներ:
«Փաշինյանին Բրյուսելի ամենաբարձր ղեկավարությունը սպասում էր շատ ավելի վաղուց, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ այցը հնարավոր չեղավ կազմակերպել մայիս ամսին»:
Time հանդեսի խմբագրությունը շապիկին զետեղել է կոլաժ, որը բաղկացած է լացող երեխայի եւ նրան նայող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատկերներից:
Ապահովագրական դեպքերի ուսումնասիրումը ի հայտ է բերել աշխարհի ամենավտանգավոր տուրիստական ուղղությունները:
Ամերիկացիների մեծամասնությունը դեմ է այն արտաքին քաղաքականությանը, որը վարում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Գերմանիայի քաղաքացիները միասնական կարծիք չունեն, թե հարկ է արդյոք, որ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնաթող լինի. նրանց կարծիքները գրեթե հավասար են բաժանվել:
Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2018թ. մայիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 3 դեպք: Մահացածներից միայն մեկն է մարտական կորուստ:
2016 թվականին ԵՄ-ի երկրների մաքսայինների կողմից բռնագրավված 70,9 տոննա կոկաինից մոտավորապես 30 տոննան առգրավվել է Բելգիայի մաքսանենգներից:
Կատալոնիայի կառավարության անդամները հրաժարվում են մասնակցել այն միջոցառումներին, որոնք կազմակերպում է թագավորական արքունիքը եւ պետության ղեկավարին չի հրավիրելու իր կողմից անցկացվող միջոցառումներին:
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը չի պաշտպանել գենդերային չեզոք անձնագրեր տալու պահանջով հայցը։
Հարավային եւ Հյուսիսային Կորեաները պայմանավորվել են ամռանն այն ընտանիքների հանդիպում անցկացնելու շուրջ, որոնք բաժանվել են Կորեական պատերազմի հետեւանքով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ կատարած ուղեւորության ընթացքում այցելության է գնացել սիրիացի փախստականներին, նրանց մարզաշապիկ է նվիրել Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի լոգոտիպով եւ գնդակ խաղացել նրանց հետ:
Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածուՖրանսուա Ֆիյոնը եւ նրա կինը՝ Պենելոպան, հունիսի 22-ին հայտնվել են քնության տակ գտնվողների կարգավիճակում, նրանց առաջադրվել են հանրային միջոցների յուրացման մեղադրանքներ:
Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին դրական է գնահատել Հայաստանի հետ վիզայի դյուրացման ու ռեադմիսիայի գործընթացը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
ԱՄՆ-ը նավթի ճապոնացի գնորդներին խնդրել է դադարեցնել գնումներն իրանցի մատակարարներից՝ կապված Իրանի դեմ նոր պատժամիջոցների հետ:
ԱՄՆ-ն արեւմտյան աշխարհում եկամուտների առավելագույն անհավասարությամբ պետությունն է:
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում տեղի է ունեցել ամերիկյան «Lockheed Martin» ընկերության արտադրած F-35 նոր սերնդի ռազմական ինքնաթիռների՝ Թուրքիային հանձնելու արարողությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ-ի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակման 77-րդ տարեդարձի օրը հարգել է Հայրենական մեծ պատերազմում զոհված խորհրդային զինվորների հիշատակը՝ ծաղկեպսակ դնելով Անհայտ զինվորի շիրիմին՝ Անմար կրակի մոտ:
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին հայտարարել է, որ Թեհրանն առաջիկա շաբաթներին կարող է դուրս գալ իր միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, տեղեկացնում է Tasnim գործակալությունը:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հրաժարվում է այցելել Ադրբեջան:
ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը, որը պլանավորում է առաջիկա օրերին այց կատարել Ռուսաստան, կընդգրկի ինչպես Սենատի, այնպես էլ Ներկայացուցիչների պալատի անդամների:
ԵՄ-ի երկրների այն քաղաքացիները, որոնք բնակվում են Բրիտանիայում եւ ցանկանում են այնտեղ մնալ Brexit-ից հետո, պետք է պատասխանեն երեք պարզ հարցի:
Շվեյցարիայում հունիսի 21-ին գրեթե երեք հազար մետր բարձրությամբ լեռան գագաթից շուրջ 400 մարդ են տարահանել ուղղաթիռների միջոցով: