Բաժիններ՝

Գերմանիայի գարեջրագործները հունվարին 27 տոկոսով պակաս գարեջուր են վաճառել, քան մեկ տարի առաջ

Գերմանիայում հունվարին գարեջրի վաճառքների կրճատումն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ կազմել է 27 տոկոս: Մարտի 2-ին այս տվյալները հայտնել է ԳԴՀ-ի Դաշնային վիճակագրական գերատեսչությունը:

«Դա պատմական անկում է, որը Գերմանիայի գարեջրագործական ճյուղը տակավին չի իմացել»,- արձանագրել է Գերմանիայի գարեջրագործների միության (DBB) գլխավոր տնօրեն Հոլգեր Այխելեն:

Նրա խոսքով՝ երկրում գործող կարանտինային սահմանափակումներն ամենից առաջ ազդել են ոչ մեծ գարեջրագործարանների վրա, որոնք իրենց գործունեության մեջ խիստ կախված են զանազան զանգվածային միջոցառումներից:

Ընդամենը հունվարին վաճառվել է մոտավորապես 4,7 միլիոն հեկտոլիտր (հավասար է 100 լիտրի) փրփրրուն ըմպելիք:

Ավելի վաղ DBB-ը հայտնել է, որ գերմանացի գարեջուր արատդրողները համավարկի ֆոնին մտցված սահմանափակումների պատճառով հարկադրված են եղել օգտահանելու ժամկետանց պիտանիությամբ միլիոնավոր լիտրերով արտադրանք:

Գերմանացի գարեջրագործները 2020 թվականին վաճառել են 8,7 միլիարդ լիտր սեփական արտադրանք: Դա 5,5 տոկոսով կամ 508 միլիոն լիտրով պակաս է, քան 2019 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս