
Նաթանյահուն Իրանին մեղադրել է Օմանի նեղուցում իսրայելական նավի վրա գրոհի մեջ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մարտի 1-ին Իրանին մեղադրել է անցյալ շաբաթ Օմանի նեղուցում հրեական պետությանը պատկանող Helios Ray նավի վրա հարձակման մեջ: Համապատասխան հայտարարությունը նա արել է Kan պետական ռադիոկայանի եթերում։
«Անտարակույս, դա եղել է Իրանի գործողությունը: Դա պարզ է»,- մեջբերում է անում կառավարության ղեկավարի խոսքից The Times of Israel թերթը: «Իրանն Իսրայելի գլխավոր թշնամին է, ես վճռականորեն տրամադրված եմ կանգնեցնելու նրան»,- նաեւ նշել է Նաթանյահուն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կայացած զրույցում ինքը Միացյալ Նահանգների ղեկավարին հավաստիացրել է, որ Իսրայելն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ: «Իրանցիները միջուկային զենք չեն ունենա, գործարքով կամ առանց դրա: Ես նաեւ դա ասացի իմ բարեկամ Բայդենին»,- հայտարարել է Նաթանյահուն:
Փետրվարի 26-ին Միացյալ Թագավորության Ծովային առեւտրական կազմակերպությունն իրազեկել է Օմանի նեղուցի ափի մոտ նավի վրա պայթյունի մասին, ոչ ոք չի տուժել:
Իր հերթին Reuters գործակալությունը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Dryad Global ընկերությունը, որն զբաղվում է ծովում անվտանգության ապահովման հարցերով, հայտնել է, որ խոսքը վերաբեում է Helios Ray նավին, որը Սաուդյան Արաբիայի Դամմամ նավահանգստից մեկնում էր Սինգապուր: Գործակալության տվյալներով՝ այդ նավը պատկանում է Թել Ավիվից մի ընկերության եւ օգտագործվում էավտոտրանսպորտային միջոցների փոխադրման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: