
Մյանմայի նախագահին նոր մեղադրանքներ են առաջադրել. Reuters

Երկու նոր մեղադրանքներ են առաջադրվել զինվորական հեղաշրջման ընթացքում ձերբակալված՝ Մյանմայի նախագահ Վին Մինի դեմ: Մարտի 3-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաբանին։
Գործակալության տեղեկություններով՝ Վին Մինին այդ թվում մեղսագրում են սահմանադրության խախտում, որը պատժվում է մինչեւ երեք տարի ժամկետով բանտարկությամբ: Մյուս մեղադրանքի բովանադակությունը չեն հայտնում: Ինչպես հայտարարել է պետության ղեկավարի փաստաբանը, Վան Մմինի գործով դատաքննության ժամկետն առայժմ հայտնի չէ:
Փետրվարի 1-ին մյանմացի զինվորականները հայտարարել են մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն սահմանելու եւ երկրի ղեկավարության, ներառյալ նախագահ Վան Մինի եւ պետական խորհրական Աուն Սան Սու Չժիի պաշտոնազրկման մասին: Բանակի ներկայացուցիչները դա բացատրել են 2020 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում ընդգրկուն կեղծարարություններով: Զինվորականները ներկայացրել են կաբինետի անդամների նորացված ցուցակը, նրանք արդեն զբաղեցրել են նախարարկան պաշտոնները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: