Բաժիններ՝

ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ չեն արհեստական ինտելեկտի ոլորտում սպառնալիքներից պաշտպանությանը

Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստ չեն դիմակայելու այն սպառնալիքներին, որոնք կապված են արհեստական ինտելեկտի զարգացման հետ: Այս եզրակացությունն է բովանդակում Արհեստական ինտելեկտի բնագավառում ազգային անվտանգության դաշնային անկախ հանձնաժողովի՝ մարտի 1-ին հրապարակված զեկույցը:

«ԱՄՆ-ը պետք է գործի այժմ, որպեսզի ներդնի արհեստական ինտելեկտի համակարգեր եւ կատարի զգալիորեն ավելի միջոցների ներդրումներ արհեստական ինտելեկտի բնագավառի նորաստեղծությունների գործում, որպեսզի պահպանի իր անվտանգությունը, նպաստի բարգավաճմանն ու պաշտպանի ժողովրդավարության ապագան: Այսօր իշխանությունները չեն կազմակերպում եւ չեն ներդնում այն, որպեսզի շահեն տեխնիոլոգիական մրցությունը (…) եւ պատրաստ չեն պաշտպանվելու արհեստական ինտելեկտի հետ կապված սպառնալիքիներից»,- ասված է փաստաթղթում: Այլ հարցերի թվում զեկույցում ուշադրություն է նվիրվում արհեստական ինտելեկտի զարգացմանը Ռուսաստանում եւ ՉԺՀ-ում:

«Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր առաջին անգամ Ամերիկայի տեխնոլոգիական գերազանցությունը՝ նրա տնտեսական եւ ռազմական հզորության հիմքը, գտնվում է սպառնալիքի ներքո: Չինաստանն ունի կարողություն, տաղանդ եւ հավակնություններ՝ հաջորդ տասնամյակում ԱՄՆ-ին գերազանցելու համար որպես աշխարհի առաջատար արհեստական ինտելեկտի բնագավառում, եթե ընթացիկ միտումները չփոխվեն: Ինչպես պարզաբանել է The Hill թերթը, հիշյալ հանձնաժողովն ստեղծվել է 2019 թվականին, դրա անդամների մեծ մասը նշանակվել են ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից: Զեույցի վրա աշխատողների թվում են Google-ի, Microsoft-ի եւ այլ տեխնոլոգիական ընկեությունների ներկայացոցիչներ, ինչպես նաեւ փորձագետներ գիտական շրջաններից: Զեկույցը կոչված է ազգային ռազմավարություն ծառայելու դաշնային կառավարությանը արհեսական ինտելեկտի բնագավառրում հայեցակարգեր կազմելու համար, մանավորապես որպես ՉԺՀ-ի դեմ մրցունակության պահպանման եւ պաշտպանական հատվածում արհեստական ինտելեկտի ինտեգրացման բնագավառում, պարզաբաում է հրատարակությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս