Բաժիններ՝

Ճապոնիայի արևմուտքում տարածվում է կորոնավիրուսի բրիտանական մարէահիմքը. NHK

Ճապոնիայի արեւմուտքի Կոբե քաղաքի իշխանություններն արձանագրել են Մեծ Բրիտանիայից կորոնավիրուսի նոր մանրէահիմքով վարակվածների բաժնի ավելացում տարածաշրջանում ախտահարավածների ընդհանուր թվում: Մարտի 2-ին այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։

Նշված է, որ փետրվարի առաջին շաբաթում դրանց բաժինը կազմել է 4,6 տոկոս, երկրորդ շաբաթում՝ 10,5 տոկոս, երրորդում՝ 15,2 տոկոս: Վարակվածների այդ խմբի ավելացման պատճառով քաղաքի իշխանությունները որոշում են ընդունել ընդլայնել կատարվող թեստավորումների թիվը՝ նոր մանրէահիմքի տարածման հսկողության համար:

Ճապոնիայի իշխանությունները 2020 թվականի դեկտեմբերի 28-ից դադարել են նոր այցագրեր տալ աշխարհի բոլոր երկրների եւ տարածաշրջանների քաղաքացիներին կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի տարածման պատճառով: Հետագայում այդ սահմանափակման ժամկետը երկարաձգվել է մինչեւ մարտի 7-ը երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանվելու պատճառով: Վերջին տվյալներով՝ համաճարակի ամբողջ ընթացքում Ճապոնիայի տարածքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում է 434 հազար, արձանագրվել է 7,9 հազար մահացու վախճան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս