Բաժիններ՝

Նիգերիուհի Նգոզի Օքոնջո Իվեալան ստանձնեց ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը

Նգոզի Օքոնջո Իվեալան (Նիգերիա) մարտի 1-ին ստանձնել 1 Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնը: Այդ պաշտոնը թափուր էր մնում 2020 թվականի օգոստոսի 31-ից, երբ այն մինչեւ լիազորությունների ժամկետի լրանալը թողեց կազմակերպության նախկին ղեկավար Ռոբերտու Ազեվեդուն:

Մարտի 1-ի առավոտյան ԱՀԿ-ի կենտրոնակայան ժամանելուց հետո Օքոնջո Իվեալան ՄԱԿ-ում լիազորագրված թղթակիցների ասոցիացիայի մամուլի միությանը հայտարարել է, որ «ամենաբարձր գերակայություններից մեկը» համարում է ձկնորսության սուբսիդիաների շուրջը բանակցությունների հաջող ավարտն» այնքան արագ, որքան դա հնարավոր է»:

«Մենք կարծում ենք, որ ձկան չափից դուրս որսը, ինչպես նաեւ ապօրինի ձկնորսությունն էական վնաս են հասցնում»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ այդ թեմայի շուրջը բանակցություններն ԱՀԿ-ում «վարվում են արդեն 20 տարի, եւ դա բավական է»:

Նգոզի Օքոնջո Իվեալան՝ Նիգերիայի ֆինանսների նախկին նախարարը, ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն է նշանակվել 2021 թվականի փետրվարի 15-ին կայացած կազմակերպության Գլխավոր խորհրդի հատուկ նիստում: ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը, որը նշանակվում է չորս տարով, ղեկավարում է քարտուղարությունը, պատասխանատու է կազմակարպության վարչական գործողությունների հսկման եւ ղեկավարման համար: Նրա դերն առաջին հերթին խորհրդակցական է եւ կառավարչական, քանի որ ԱՀԿ-ում որոշումներն ընդունում են կազմակերպության անդամները. կա՛մ նախարարների խորհրդաժողովում, կա՛մ Գլխավոր խորհրդի միջոցով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս