«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ հասարակության մեծ մասի ուշադրությունը սեւեռված է Երեւանի ավագանու ընտրությունների, ընտրություններին մասնակից ուժերի հեռակա բանավեճերի ու լեզվակռիվների վրա, վերջին օրերին գնալով լարվում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Թուրքիայի Հաթայ նահանգի (պատմ. Ալեքսանդրետ, Կիլիկիա) Բելեն շրջանում բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունը կրող զբոսայգի, իսկ պողոտաներից մեկը վերանվանվել է Ադրբեջանի պողոտա:
«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը պայթյունավտանգ է, ինչպես միշտ, և եթե դրա համար կան նպաստավոր պայմաններ, բնականաբար, հակառակորդները դրանից կօգտվեն: ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսկապես տարբեր և որոշ դեպքերում հակասական հայտարարություններ և քայլեր է իրականացրել»:
Թուրքական «Հուրիեթ» թերթը սեպտեմբերի 15-ին տեղեկություն էր տարածել, թե Թուրքիայի նախագահը զանգահարել է ՀՀ վարչապետին և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանը հատած և ձերբակալված 16-ամյա հովվին։
Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են հնագույն դամբարաններ, որոնք ունեն 4 հազարից ավելի տարվա պատմություն:
Թուրքիան ծանր զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի Իդլիբ քաղաք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հաղորդակցություն է սկսել Ադրբեջանից ստացված 34 նոր բողոքների վերաբերյալ:
Սկոպիեի եւ Աթենքի պայմանագրով Մակեդոնիայի վերանվանման շուրջ հանրաքվեն կարեւորագույն քայլ է հանրապետության պատմության եւ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամագրվելու ճանապարհին նրա առաջընթացի գործում:
Նիգերիայում վերջին օրերին հարյուրից ավելի մարդ է զոհվել ընդգրկուն հեղեղումների հետեւանքով:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտնել է, որ Իրաքը պատրաստվում է փաստաթղթավորել թուրքական օդուժի կողմից Իրաքի հյուսիսային օդային սահմանները խախտելու դեպքերը և դրանք ներկայացնել Միացյալ ազգերի կազմակերպություն (ՄԱԿ):
Իրանը կատարում է միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում իր ստանձնած բոլոր պարտավորությունները՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից:
ՌԴ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները եռանդագին ու դրական են զարգանում: Դա վերաբերում է առեւտրին, անվտանգությանը միջազգային ասպարեզում, բայց կան նաեւ բարդ հարցեր:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փաստորեն աշխարհի բոլոր երկրներին դրել է ուլտիմատիվ ընտրության առջեւ՝ Միացյալ Նահանգների հետ առեւտուր անել ամերիկյան պայմաններով կամ ԱՄՆ-ի կողմից ենթարկվել սակագնային պատժամիջոցների:
Սեպտեմբերի 15-16-ը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Արցախի Հանրապետությունում:
Հայաստանը հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային խաղաղ գործընթացին՝ ձևավորված և միջազգային հանրության կողմից ընդունված ձևաչափի շրջանակներում, որը կոչվում է Մինսկի խմբի համանախագահություն:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության պայմանագրի դադարեցման վերաբերյալ Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը գործողության մեջ դնելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ Գերմանիա իր այցը, որը նշանակված է սեպտեմբերի վերջին, դրականորեն կազդի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման վրա:
Ստամբուլում տեղի է ունեցել Հրանտ Դինքի անվան մրցանակի հանձնման 10-րդ ամենամյա արարողությունը:
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցման աշխատանքներին մասնակցող բանվորների ձերբակալությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 15-ին Ադրբեջանում մասնակցել է «Բաքվի ազատագրման 100-րդ տարեդարձին» նվիրված միջոցառմանը, որի ժամանակ ելույթ ունենալիս անդրադարձել է Հայաստանին և ԼՂ հիմնախնդրին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախազգուշացրել է, որ Brexit-ի դեպքում խորհրդարանի անդամներին հարկ կլինի ընտրություն կատարել գործարքի իր պայմանների եւ գործարքի, որպես այդպիսին, բացակայության միջեւ:
«Ազգային միավորում» ֆրանսիական կուսակցության (նախկին Ազգային ճակատ») առաջնորդ Մարին լե Պենը հայտարարել է, որ «անմիտ միգրացիոն քաղաքականության» մեջ խրված Եվրամիությունն սպառել է իրեն, եւ առաջարկել է Եվրոպայի բոլոր կառուցողական քաղաքական ուժերին՝ միավորվել՝ Եվրամիության փոխարեն Եվրոպական ազգերի միություն հիմնելու համար:
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գերմանիա կատարվելիք այցին:
Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ջո Ռոբինսոնը, ով 14 ամիս գտնվում է թուրքական բանտում, դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին և խնդրել իրեն ազատել թուրքական բանտից:
Թուրքիան մտադիր է շարունակել իր դիրքերի ամրապնդումը Սիրիայի Իդլիբի տարածաշրջանում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է գալիս հօգուտ այն բանի, որ Իդլիբի իրադրության կարգավորում գտնվի Ռուսաստանի եւ կոալիցիայի հետ համատեղ, եւ դրական երկխոսություն է ակնկալում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 17-ին հանդիպել է Արցախի իր գործընկեր Մասիս Մայիլյանի հետ։
Իրաքի ազգային անվտանգության խորհուրդը երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար եւ վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ կայացած հանդիպմանը որոշել է սահմանապահ ուժեր ծավալել Թուրքիայի հետ սահմանի ողջ երկայնքով:
ՆԱՏՕ-ն կարող է իր կանոնադրության հինգերորդ հոդվածը կիրառել Ռուսաստանի կողմից «կիբեռգրոհների» դեպքում:
Մամուկա Բախտաձեն Վրաստանի վարչապետի կարգավիճակում առաջին անգամ աշխատանքային այցով ուղեւորվել է Վաշինգտոն: