Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 525 հազարից:
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կոչ է արել ռուսաստանցիներին ձեռնպահ մնալ արտասահմանյան ուղևորություններից:
Իրանում մայիսի 25-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 023-ով՝ ընդհանուրը դառնալով 137 հազար 724:
Վրաստանում ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Չենգիզ Ցերցվաձեն կրկին անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանն ու դրան հետևած ՀՀ առողջապահության նախարարության բացատրությանը, համաձայն որի՝ ԶԼՄ-ները ճիշտ չեն մեկնաբանել Թորոսյանի խոսքերը Վրաստանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի մասին:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 946֊ով՝ ընդհանուր թիվը դառնալով 353 հազար 427։
Ուզբեկստանի իշխանությունները կարող են վերադառնալ կոշտ պայմաններով կարանտինին, եթե կորոնավիրուսով վարակվածների թիվը աճի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
ԱՄՆ իշխանությունները Բրազիլիա կուղարկեն թոքերի արհեստական շնչառության հազար սարք՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում:
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ճապոնիայում իշխանություններն այլևս արտակարգ դրության ռեժիմի անհրաժեշտություն չեն տեսնում:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 502 հազարից:
Հունաստանում ներքին և արտաքին զբոսաշրջությունը խթանելու համար կառավարությունը մտադիր է նվազեցնել հանգստացողների շրջանում պահանջված բազմաթիվ իրերի և ծառայությունների գները։
Իսպանիայի էկոլոգիական բարեփոխումների նախարար Տերեսա Ռիբերան տեղեկացրել է, որ իշխանությունները դիտարկում են միջազգային զբոսաշրջիկներին «անվտանգության միջանցք» տրամադրելու հնարավորությունը:
«Տիտանիկ» նավի խորտակումից հետո անցած 108 տարվա ընթացքում առաջին անգամ հետազոտողները մտադիր են նավի մնացորդները բաժանել մասերի, որպեսզի հանեն սարքավորումների բաղադրիչները:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է երկրում թանգարանները և կրոնական հաստատությունները բացելու մտադրության մասին։
Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագնի շուրջ հայ-ռուսական տարաձայնություններին զուգահեռ՝ ուշագրավ է հետևել ռուսական մամուլում շրջանառվող տվյալներին, որ Թուրքիան սկսել է էապես կրճատել Ռուսաստանից Թուրքիա մատակարարվող գազի ծավալները՝ իր ցուցանիշներով հավասարվելով Հայաստանի և Լիտվայի տվյալներին։
Զբոսաշրջային սեզոնը Հունաստանում կբացվի հունիսի 15-ից, իսկ հուլիսի 1-ից աստիճանաբար այլ երկրներից դեպի Հունաստան ուղիղ ավիաչվերթները:
ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում ոստիկաններն օգնել են բռնել տներից մեկի բակում հայտնված կոկորդիլոսին:
Մայիսի 22-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշ հայտարարություններ զարմանքով են ընդունվել վրացական որոշ շրջանակներում։ Վրաստանին հատկապես մտահոգել է այն հանգամանքը, որ ՀՀ Առողջապահության նախարարը ՀՀ հակահամաճարակային համակարգն ավելի լավն է որակել։
Վրաստանում ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն kvirispalitra.ge կայքին ուղարկված նամակում պատասխանել է ԱՆ Արսեն Թորոսյանի՝ Վրաստանում կորոնավիրուսաին իրավիճակի վիճակագրության կասկածելի լինելու և վրացական հակամահաճարակային համակարգի ոչ արդյունավետ լինելու մասին հայտարարությանը՝ նշելով, որ նախարարը կա՛մ պետք է հիմնավորի իր ոչ ճիշտ գնահատականները, կա՛մ ներողություն խնդրի դրանց համար։
Իրանում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի տեմպի նվազում է գրանցվում:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն «ոչ դիվանագիտական» է որակել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը կորոնավիրուսի վրացական վիճակագրության վստահելիության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է վրացական apsny.ge լրատվական կայքը։
Սանիտարական ռիսկերի պաշտպանություն գծով Մեքսիկայի դաշնային հանձնաժողովը թույլ է տվել Առողջապահության նախարարությանը COVID-19-ի բուժման համար նախնական փուլում օգտագործել մալարիայի դեմ դեղամիջոցը՝ Հիդրօքսիքլորոքինը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 307 հազարից:
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկու ամսվա ընթացքում ԱՄՆ-ի միլիարդատերերի հարաստության ընդհանուր ծավալն ավելացել է 15 տոկոսով:
Պարտադիր դիմակների կրում, սոցիալական հեռավորություն և ինքնաթիռների ուղևորների թվի կրճատում. սրանք են համավարակի պայմաններում Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության, Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի հիմնական առաջարկներն ավիաընկերությունների համար:
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂ հակամարտության փուլային կարգավորման մասին ապրիլյան հայտարարությունը, շեշտել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում ներգրավված լինելու հանձնառությանը: Դեսպան Թրեյսին կարևորել է համընդհանուր համավարակի պայմաններում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում հակամարտության հարցով քննարկումների շարունակականությունը, դրանցում կողմերի ներգրավումն առցանց ձևաչափով։
Մալայզիայի վարչապետ Մուհիդին Յասսինն ուղարկվել է տնային կարանտինի, քանի որ կարող է վարակված լինել կորոնավիրուսով:
Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը չեղարկելուց հետո երկրում ուժի մեջ կմնան որոշ սահմանափակումներ:
Իրանում մայիսի 22-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 311-ով՝ ընդհանուրը դառնալով 131 հազար 652:
«Պակիստանի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել այդ երկրի Կարաչի քաղաքում: