Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին

Պաշտոններից ազատվել են պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանը, Ռազմիկ Պետրոսյանը և Կամո Վարդանյանը։ Այս մասին հայտնում է 24News-ը։

Հիշեցնենք, որ Մելիքսեթ Պողոսյանը 2020 թվականին նշանակվել էր Սյունիքի մարզպետի պաշտոնում, պաշտոնանկ արվելուց հետո նշանակվեց Սուրեն Պապիկյանի խորհրդական, իսկ Կամո Վարդանյանը մինչև Սուրեն Պապիկյանի խորհրդական նշանակվելը զբաղեցնում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի, ՊԲ հրամանատարի պաշտոնը։ Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի սեպտեմբերի 11-ին և փաստացի դարձել էր բանակի վերջին հրամանատարը։ Մյուս խորհրդականը՝ Ռազմիկ Պետրոսյանը, 2021 թվականին հոկտեմբերից զբաղեցրել է ՀՀ Արագածոտնի մարզպետիպաշտոնը։ Պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվել էր 2022 թվականին փետրվարին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագահի հրամանագրով պաշտոնանկ է արվել Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը և այդ պաշտոնում նշանակվել է նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31